+374 99 12 80 82 Հինգշաբթի - 28 Մարտ 2024

Կարեն Սմբատյանի անհատական ցուցահանդեսը մայիսի 18-ին

Բաժին: ԱՖԻՇՆԵՐ

Karen-Smbatyan2016 թ. մայիս 18-ին, Թանգարանների միջազգային օրը, ժամը 15:00 Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) թանգարան-արվեստանոցում կբացվի նկարիչ Կարեն Սմբատյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը: Կներկայացվեն արվեստագետի՝ մատիտով, ֆլոմաստերով, գրիչով թղթի, ստվարաթղթի վրա կատարված պատկերները:

Մուտքն ազատ է:  Հասցե՝ Մաշտոցի 45 ա, հեռ.՝ 58 01 79

Կարեն Սմբատյանը (1932, Գյումրի -2008, Երևան)  Հայաստանի ամենաճանաչված նկարիչներից էր: Ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվ. Կերպարվեստի ուսումնարանը և հայկական գեղանկարչության կոլորիստական, այսինքն գույնին նախապատվություն տվող (Մ. Սարյան, Հ. Կալենց, Մ. Ավետիսյան և այլք) նկարիչների խմբի նկատելի ներկայացուցիչն էր: Սերո Խանզադյանի, Սիլվա Կապուտիկյանի, Կարեն Սիմոնյանի, Հայրիկ Մուրադյանի, Արցախյանի ազատամարտի նշանավոր անհատականությունների բարեկամն էր ու ընկերը: Հայ և օտար հանդիսատեսները մեծ հետաքրքրությամբ են դիտել Կարենի վառ գեղանկարները: Հայ ընթերցողը սիրով ընթերցեց տաղանդավոր նկարչի օրագրային գրառումները, որը Երևանում հրատարակվեց երկու անգամ:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով