+374 99 12 80 82 Կիրակի - 22 Դեկտեմբեր 2024

Հովհաննես Զարդարյան «Գաղթ»


2015 թ սեպտեմբերի 24-ին ժամը 15:00 Հայաստանի ազգային պատկերասրահում «Հայոց Մեծ Ցեղասպանության 100-ամյա տարելից»-ի շրջանակներում տեղի ունեցավ հայ նշանավոր գեղանկարիչ` Հովհաննես Զարդարյանի (1918-1992) «Գաղթ» խորագիրը կրող ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությունը: Ներկայացված էին ավելի քան վաթսուն գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ (ընտանիքի հավաքածու): Զարդարյանն ապրել և ստեղծագործել է մինչև 1992 թ.` ստեղծագործական կյանքին զուգահեռ կրթելով նկարիչների սերունդներ: Նրա աշխատանքները պահպանվում են աշխարհի տարբեր թանգարաններում, մասնավոր հավաքածուներում և, իհարկե, Ազգային պատկերասրահի հավաքածուում: Սակայն թե’ թեմատիկ, թե’ գեղարվեստական առումով այս շարքն առանձնանում է մինչ այդ մեզ հայտնի գործերից: Եվ այնուամենայնիվ ցուցահանդեսը լի է Զարդարյանական վառ ներկապնակով, որ միանգամից գրավում ու ջերմացնում են այցելուներին: Ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում մեկ անգամ ևս վերանայելու, վերաարժևորելու նկարչի գեղարվեստական ժառանգությունը: Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 24-ը:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով