+374 99 12 80 82 Ուրբաթ - 26 Ապրիլ 2024

Հենրիկ Սիրավյանի անհատական ցուցահանդեսը՝ մայիսի 13-ին:

Բաժին: ԱՖԻՇՆԵՐ

Henrik-Siravyan2016թ. մայիսի 13-ին, ժամը 17:00-ին Սարգիս Մուրադյան պատկերասրահը սիրով հրավիրում է իր բոլոր այցելուներին Հենրիկ Սիրավյանի անհատական ցուցահանդեսի բացմանը: Կցուցադրվեն նկարչի տարբեր տարիների աշխատանքները՝ սկսած վաղ շրջանի գործերից մինչև ուշ շրջանը: Կլինեն աշխատանքներ, որ առաջին անգամ կցուցադրվեն: Նույնիսկ արդեն ծանոթ նկարները հաճախ նորովի են ներկայանում արվեստասերին: Չէ որ ցուցահանդեսը միշտ տոն է, և տոն է ոչ միայն նրանց համար, ով սիրում ու կարոտում է Սիրավի նկարներն ու ամեն անգամ նորովի բացահայտում նրանց, այլ նաև տոն է հենց նկարների համար, որոնք իրենք էլ կարոտում են հանդիսատեսին: Եվ որոնք երկար ժամանակ Արվեստանոցում կողք կողքի շարված լինելուց հետո, ուզում են նորից «լույս աշխարհ» դուրս գալ, ներկայանալ մարդկանց, «շփվել» նրանց հետ: Ցուցահանդեսը նվիրվում է Սիրավի հիշատակին: Այս տարի մարտի 16-ին լրացավ Հենրիկ Սիրավյանի հիշատակի 15 տարին: Արվեստի այս երկխոսությունը կշարունակվի և բաց կլինի մայիսի 13-ից հունիսի 15-ը: Մուտքն ազատ է:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով