+374 99 12 80 82 Կիրակի - 22 Դեկտեմբեր 2024

«Հեղինակային տիկնիկ» ցուցահանդես

Բաժին: ԱՖԻՇՆԵՐ

Exhibition-Handmade-dolls


Հունիսի 1-ին Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ, Երևան քաղաքի պատմության թանգարանում (Արգիշտի 1) մայիսի 20-ին ժամը 16:00-ին կկայանա «Հեղինակային տիկնիկ» ցուցահանդեսի բացումը, որը կգործի մինչև հունիսի 20-ը: Այս ցուցահանդեսը առաջին փորձն է ներկայացնելու հեղինակային տիկնիկը, որպես հայկական դեկորատիվ-կիրառական արվեստի ինքնուրույն և կայացած ուղղություն, որն ընդգրկում է իր մեջ արվեստի տարբեր տեսակներ՝ քանդակ, գեղանկարչություն, դիզայն: Ժամանակն է, որպեսզի Հայաստանում ևս, ինչպես այլ երկրներում, հեղինակային տիկնիկը հուշանվերային «վերնիսաժային» կարգավիճակից անցում կատարի թանգարանայինի: Ցուցահանդեսին մասնակցում են 25 տիկնիկագործներ,որոնք ներկայացնում են տարբեր տեխնիկայի և ժանրի 100-ից ավել տիկնիկներ: Ցուցահանդեսի ավարտին մասնակից տիկնիկագործները նախաձեռնել են մեկական տիկնիկ նվիրել Արցախի երեխաներին:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով