+374 99 12 80 82 Ուրբաթ - 29 Մարտ 2024

Գևորգ Ջորջ Քասաբյան «Արվեստը հնարավոր է, 401 օր…»


Հունվարի 25-ին «Արվեստագիրը» ներկա էր Գևորգ Ջորջ Քասաբյանի «Արվեստը հնարավոր է, 401 օր» ցուցահանդեսին, որը տեղի ունեցավ Հայաստանի նկարիչների միությունում: Համադրողը` իտալացի Պիետրո Ֆրանեզին է: Ցուցահանդեսի ընթացքում այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու արվեստագետի նոր աշխատանքներին` «վերջին 401 օրերի» ընթացքում ստեղծած գործերին: Գևորգ Ջորջ Քասաբյանը անդավաճան էր  իրեն հատուկ մինիմալիստական ոճին : Այս անգամ նկարիչն անդրադաձել էր կնոջ մարմնի նրբագեղությանը, ներկայացրել հիպերռեալիստական սև և սպիտակ կտավներ, որոնք դիտողին գրավում են նուրբ անցումներով և մանրամասն մշակմամբ:  Kevork-George-Kassabian-poster-002Նկարչին հաջողվել է մինիմալ միջոցնեով առավելագույն զգայականության հասնել: Քանդակային աշխատանքները միևնույն ձևերի տարածական արտահայտումն են, որոնք գրավում են հատկապես նյութով և կառուցվածքով: Կնոջ մարմնի ձևերը հիշեցնող և դրանք կարծես կրկնող մեկ այլ շարքում ներկայացված ապակենման աներևույթ նյութը գունագեղ ու լուսավոր տրամադրություն է հաղորդում ցուցահանդեսին: Այն կարծես ներկայացված քանդակային և գեղանկարչական գործերի միավորումն է , կարծես գտնվում է այդ երկուսի սահմանագծին: Գևորգ Ջորջ Քասաբյանը առանձնանում է իր «գիտելիքահենք» արվեստով, որտեղ յուրաքանչյուր ստեղծագործություն ունի իր ստեղծման տեխնիկական «գաղտնիքը» սկսած հենց նյութի ծագումից: Ահա թե ինչու, ցուցահանդեսի ընթացքում այցելուների շուրթերին  մեկ հարց էր` «Ինչպե˚ս է սա արված»: Այդ և շատ այլ հարցերի պատասխանները ստանալու համար արվեստասերնեը հնարավորություն կունենան դիտելու ցուցահանդեսը ևս երկու օր:

Լուսանկարները՝   Հասմիկ Բարխուդարյանի:



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով