+374 99 12 80 82 Կիրակի - 22 Դեկտեմբեր 2024

Գայանե Խաչատուրյան և Մարտին Պետրոսյան, գրաֆիկական ցուցահանդես


2016թ. փետրվարի 12-ին Երևանի Ժամանակակաից արվեստի թանգարանում տեղի ունեցավ Ներսես Մելիքյանի մասնավոր հավաքածուի ցուցադրությունը:  Ներկայացված էին Գայանե Խաչատուրյանի(1942-2009թթ.) և Մարտին Պետրոսյանի(ծնվ. 1933թ.) գրաֆիկական աշխատանքները: Արվեստագետի իրական ձեռագիրը հասականալու համար պետք է տեսնել նրա գրաֆիկաները, էսքիզներն ու էտյուդները, թղթին արագորեն արված գծանկարները: Եվ իսկապես, Գայանե Խաչատուրյանի և Մարտին Պետրոսյանի 1960-ական թվականների նոր արվեստագիտական համարձակ ու նոր, արդի մտածողությամբ օժտված այդ  արվեստագետների ձեռագիրը ու շունչը միանգամից նկատելի էր ցուցասրահում: Երկու արվեստագետների ստեղծագործությունները կարմիր թելով կապում է այն հեքիաթային առասպելաբանաստեղծական գիծը, որ կա նրանց երկուսի ստեղծագործություններում էլ: Սակայն յուրաքանչյուրն իր տեսակով առանձնանում է իր ուրույն ձեռագրով:  Դեկորատիվ-գունային ու միաժամանակ, գրաֆիկական, գծային չափազանց ինքնատիպ մտածողության տեր արվեստագետ է Մարտին Պետրոսյանը: Նրա գծանկարներն աչքի են ընկնում պարզեցված ու ոճավորված գծանկարով: Գայանե Խաչատուրյանի մոտ ամեն-ինչ այլ է: Նրա ֆիգուրատիվ, միաժամանակ անիրական աշխարհը՝ լի տարօրինակ  էակներով, տեղավորված նույնքան տարօրինակ միջավայրում, չես կոչի ոչ մետաֆիզիկական, ոչ էլ սյուրռեալիստական:  Թերևս դա հենց այն մոգական ռեալիզմն է, որ մշտապես առկա է նրա ստեղծագործություններում: Բացառություն չէին նաև նրա գծանկարները: Այսպիսով՝ պատահականություն չեն ոչ այս երկու արվեստագետների համատեղ ցուցադրությունը, ոչ էլ նրանց գրաֆիկական աշխատանքների այս հավաքածուն: Այս երկու հզոր արվեստագետների գրաֆիկական աշխատանքները տեսնել հնարավոր կլինի մինչև փետրվարի 26-ը:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով