+374 99 12 80 82 Ուրբաթ - 29 Մարտ 2024

ԸՆԾԱՅԱԳՐԻ՛Ր ԳԻՐՔԸ

Բաժին: ԱՖԻՇՆԵՐ

Girq-nvirelu-or-2016Փետրվարի 19-ին՝ գիրք նվիրելու օրվան ընդառաջ, բաց մի թող հարազատին գիրք նվիրելու հնարավորությունը, որն այս տարի վերստին ընձեռում է «Զանգակ» հրատարակչությունը: Մրցույթի պայմանները շատ պարզ են. 2016 թ-ի փետրվարի 5-ից փետրվարի 18-ն ընկած ժամանակահատվածում այցելի՛ր www.zangak.am, ընտրի՛ր ներկայացված գրքերից մեկը և երկտողով ընծայագրի՛ր այն ընտրված հասցեատիրոջը՝ լավագույնս հիմնավորելով նրան գիրք նվիրելու քո ցանկությունը: Յուրաքանչյուր աշխատանքային օր «Զանգակ» հրատարակչությունը կառանձնացնի մինչև 5 առավել հիմնավորված և յուրօրինակ ընծայագրերը, և փետրվարի 19-ին գրքերը ներկայացնողների անունից կնվիրի դրանք հասցեատերերին: Ծրագրի շրջանակներում կարելի է ներկայացնել առավելագույնը 3 հայտ: Հայտ ներկայացնելու համար հարկավոր է կայքից ընտրել որևէ գիրք, նույն էջում սեղմել «ՆՎԻՐԵԼ ԳԻՐՔԸ» կոճակը, լրացնել անհրաժեշտ դաշտերը և ուղարկել: Արդյունքները կհրապարակվեն «Զանգակ» հրատարակչության պաշտոնական կայքում, ինչպես նաև կհղվեն ձեր նշած էլ. հասցեի միջոցով: Հայտերը կարող եք ներկայացնել մինչև փետրվարի 17-ը՝ ժամը 24:00-ն: Խնդրում ենք դաշտերը լրացնել ամբողջությամբ և տրամադրել հավաստի տվյալներ: Նվեր-գրքերը հայտերում լրացված հասցեատերերին (ոչ հայտը ներկայացնողներին) կտրամադրվեն «Զանգակ» գրատանը փետրվարի 19-ին՝ ժամը 17:00-ին:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով