+374 99 12 80 82 Երեքշաբթի - 23 Ապրիլ 2024

«Diachrony» նախագիծ մայիսի 6-ին, 7-ին և 8-ին

Բաժին: ԱՖԻՇՆԵՐ

Ի՞նչ է երաժշտությունը: Ի՞նչ է աղմուկը: Որն է այդ երկուսի տարբերոթյունն ու ինչպես որոշել երբ է աղմուկն` անցնելով սահմանները դառնում արվեստ: Ինչպե՞ս է աղմուկը, որն ինքնին անցանկալի է շատերիս համար վերածվում երաժշտության: Այս և այլ հարցերի պատասխանները բոլոր երաժշտասերները կգտնեն նոր երաժշտական նախագծի շնորհիվ՝ Diachrony: Նախագծի առաջին հատվածը, որը նվիրված էր հարցի տեսական կողմին անց կացվեց մարտ ամսին՝ Հրաչյա Քոչար հասցեյում գտնվող Studio 20-ում: Այդ հատվածը բաղկացած էր դասախոսություն-ներկայացումից, որին ներկա գտնվողները ավելի մանրամասն տեղեկացան աղմուկի բնույթի և վերջերս ամբողջ աշխարհում մեծ տարածում գտած նոիզ (noise-աղմուկ) երաժշտական ոճի մասին: Նախագծի հաջորդ ու գլխավոր հատվածն ինտերակտիվ ներկայացում է, որն իր մեջ ներառելու է տարբեր արտահայտչամիջոցներ՝ ձայն, լույս, շարժում, պատկեր: Ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով մենակատարի յուրաքանչյուր շարժում կվերածվի պատկերի, լույսի, ձայնի: Ներկայացումը կարևորում է նաև հանդիսատես-մենակատարի շփումը, որի միջոցով գործողությունների ընթացքը հնարավոր կլինի փոփոխել:Diachrony

Այսպես ներկայացման շրջանակներում կստեղծվի հնարավորություն տեսնել, լսել, զգալ մենակատարի շարժումներն ու ստանալ յուրահատուկ գեղարվեստական փորձառություն: Նախագծի հեղինակներն են Իրանից ժամանած ժամանակակից կոմպոզիտոր, ձայնային արտիստ և նոր երաժշտության կենտրոն Structured Experience-ի հիմնադիր Արաշ Ազադին և փորձարարական պարի և մնջախաղի Pantolab ստուդիայի հիմնադիր, արտիստ Անահիտ-Տեր Սարգսյանը:

Նախագիծն իրականացվել է «Մշակույթի եւ կառավարման լաբորատորիայի» «Հարավային Կովկասի տարածաշրջանային արվեստ և մշակույթ» ծրագրի շրջանակներում՝ Հարավային Կովկասում Շվեյցարական Համագործակցության Գրասենյակի ֆինանսական աջակցությամբ (SCO):

Այս բացառիկ ներկայացման մասնակից կարելի է դառնալ միայն երեք օր՝

 Մայիսի 6-ին 7-ին և 8-ին, Ժամը 19:00-ին, Աբովյան 11 հասցեում գտնվող  «Փոքր Թատրոնում»: Տոմսերի արժեքն է՝ 1800 ՀՀԴ / Տոմսերը հասանելի են ԱրտԲրիջ գրախանութ-սրճարանում:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով