2018թ. հունվարի 19-ին «Դալան արթ» ցուցասրահում բացվեց ճարտարապետ, գեղանկարիչ Արթուր Հարությունյանի գեղանկարների ցուցադրությունը։
Արթուրը գեղանկարչական կրթությունը ստացել է Սիսիանի Զախար Խաչատրյանի անվան գեղարվեստի դպրոցը: Ավարտել է Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգաին համալսարանի ճարտարապետություն և դիզայն ֆակուլտետը։ Սա Արթուրի թվով երկրորդ անհատական ցուցահանդեսն է։
Արթուրի խոսքով՝ ցուցահանդեսը հատուկ թեմատիկա չունի ներկայացված են 2007-2016 թվականների աշխատանքներ։ Ստեղծագործությունները նկարչի վառ գունային և ճարտարապետին հատուկ ուժեղ գծային զգացողության համադրության արգասիք են: Դրանք լի են լույսով, կենսական ուժով ու շրջակա աշխարհի պարզ ընդհանրացումներով:
Ցուցահանդես-վաճառքը բաց կլինի նինչև հունվարի 22-ը։
Թողնել մեկնաբանություն