+374 99 12 80 82 Կիրակի - 22 Դեկտեմբեր 2024

«Արվեստագիրը» Երևանի թանգարաններում


‹‹Թանգարանային գիշեր››. օր, երբ բոլորն իրենց ընկերների և ընտանիքի անդամների հետ այցելում են տարբեր թանգարաններ, ծանոթանում տարբեր մշակույթների հետ, միգուցե, առաջին անգամ տեսնում այս կամ այն արվեստի ստեղծագործությունը, տեսնում ու սովորում, ինչու ոչ՝ լուսանկարվում են և կիսվում իրենց  ընկերների հետ Ֆեյսբուքում կամ Ինստագրամում, որոշ առումով պարծենալով, թե գոնե տարին մեկ անգամ այցելել են թանգարան: «Արվեստագիրը» նույնպես այդ օրը դուրս էր եկել զբոսանքի և այցելել տարբեր թանգարաններ: Մենք մասնակցեցինք նոր ցուցահանդեսների բացման երեկոների, արագ-արագ լուսանկարելով և ֆիքսելով, թե որ թանգարանն էր առավել մարդաշատ և որ թանգարանի նկատմամբ էր առավել մեծ հասարակության հետաքրքրությունը:

Եվ այսպես, Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահում տեղի ունեցավ ‹‹Էդուարդ Իսաբեկյանը և իր սաները›› ցուցահանդեսի բացումը: Խորագիրն անշուշտ արդեն հուշում է, որ ներկայացված էին ինչպես վարպետի, այնպես էլ նրա աշակերտների աշխատանքները:

Isabekyan-gallery001 Isabekyan-gallery003. Isabekyan-gallery002

Աշխատանքների թեմաները տարբեր էին՝ դիմանկարներից մինչև պատմական ժանրի ստեղծագործություններ, որտեղ ակնհայտ երևում էր Էդուարդ Իսաբեկյանի արվեստի ազդեցությունը, նրա գույները, նրա պատկերման մաներան: Ցուցահանդեսը մարդաշատ էր, մարդիկ շատ ուշադիր զննում էին ամեն գործ, յուրաքանչյուրին հատկացնելով ամենաքիչը 5 րոպե: Սա, համաձայնենք, բավականին հաճելի փաստ է:

‹‹Էդուարդ Իսաբեկյան›› ցուցասրահի դիմաց է գտնվում ‹‹Ժամանակակից արվեստի թանգարանը››, ուր մենք այցելեցինք անմիջապես հետո: Այն նույնպես շատ  մարդաշատ էր:  Այստեղ, ինչպես գիտենք, ներկայացված են 1960-80-ականների հայ արվեստագիտական սերնդի և ժամանակակից նկարիչների աշխատանքները. Մինաս Ավետիսյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Հակոբ Հակոբյանի, Էդուարդ Խարազյանի, Էմիլ Գազազի, Ռուդոլֆ Խաչատրյանի, Վալենտին Պոդպոմոգովի, Վաղարշակ Էլիբեկյանի և այլոց:  Շատ հետաքրքիր էր և ողջունելի, որ թանգարանում այդ օրը աշխատում էին երիտասարդ կամավորներ, որոնք իրենց աշխատանքը հիանալի էին կատարում:

Modern-art-gallery003 Modern-art-gallery001 Modern-art-gallery002

Բոլոր նրանք, ովքեր երբևէ այդ օրը այցելել են թանգարաններ, գիտեն, որ ամենից մարդաշատը լինում է Հայաստանի պատմության թանգարանը և Ազգային պատկերասրահը:

Իրոք, այս անգամ այնտեղ այնքան մարդաշատ էր, որ մեր այցի ժամանակ Պատմության թանգարանն արդեն փակվում էր, քանի որ աշխատակիցներին չէր հաջողվում վերահսկել այցելուների հոսքը: Պատկերասրահում գրեթե բոլոր սրահներում այցելուները շատ էին և յուրաքանչյուր գործին ծանոթանալուն հնարավոր էր հատկացնել ընդամենը մի քանի վայրկյան, ինչն իհարկե շատ քիչ է:

National-gallery-of-armenia003 National-gallery-of-armenia001 National-gallery-of-armenia002

 «Արվեստագիրի» հաջորդ կանգառը ‹‹Էրեբունի թանգարան-արգելոցն›› էր: Այստեղ այցելուների թիվը նույնպես քիչ չէր: Թանգարանում իրական տոն էր՝ երգ ու պարով, ինչպես նաև հմայիչ և տաղանդավոր Արմինե Հայրապետյանի հիանալի համերգով: Հաջորդը Երվանդ Քոչարի թանգարանն էր: Մուտքի առջև համբերատար հերթ կանգնած երիտասարդների հոսքը գնալով շատանում էր: Այցելուներին դիմավորում էր Վարպետի դուստրը՝ թանգարանի տնօրեն Լալա Քոչարը:

Erebnuni-museum002 Erebnuni-museum001

Ervand-Kochar-museum001 Ervand-Kochar-museum003Այդ փոքրիկ տարածությունը անշուշտ շատ փոքր է նման հզոր արվեստագետի ստեղծագործությունը ներկայացնելու համար, սակայն նույնիսկ այդ կամերային տարածությունը շատ ոգեշունչ էր և տպավորիչ: Ուրախալի էր այն փաստը, որ այցելուների թվում շատ էին նաև դպրոցահասակ երեխաները:

Քայլեցինք դեպի «Սարգիս Մուրադյան» ցուցասրահ, որտեղ դեռ ներկայացվում էր օրեր առաջ  բացված «Կոմիտասը 20-րդ դարի հայ նկարիչների աչքերով» ցուցահանդեսը: Այդ ստեղծագործությունների ներքո ցուցասրահում համերգով ներկայացան երգչուհի Ծովինար Ամիրյանը և ջութակահարուհի Մանան Գարուկյանը, և մենք մի գեղեցիկ կատարում տեսագրեցինք հատուկ մեր ընթերցողների համար:

Sargis-Muradyan-gallery004

Sargis-Muradyan-gallery001Sargis-Muradyan-gallery002Sargis-Muradyan-gallery003 «Արվեստագիրի» հաջորդ կանգառը Գևորգ Գրիգորյանի թանգարանն էր, որտեղ, թանգարանի հիմնական ցուցադրությունից բացի, ներկա եղանք նաև թանգարանի տնօրեն, արվեստաբան  Մարտին Միքայելյանի կողմից կազմակերպված Յոնա Գևորգյանի անհատական ցուցահանդեսի բացմանը: Երիտասարդ, տաղանդավոր այս  նկարչուհու գործերին ծանոթանալու համար թանգարան էին այցելել մեծ թվով երիտասարդներ: Նրանց համար սա լավ հնարավորություն էր ծանոթանալու նաև ավագ սերնդի լավագույն հայ արվեստագետներից մեկի՝ Գևորգ Գրիգորյանի գործերին:

Gevorg-Grigoryan-museum001

Gevorg-Grigoryan-museum002Yona-Gevorgyan-exhibition002Yona-Gevorgyan-exhibition001

Այստեղից քայլեցինք դեպի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, որտեղ կրկին շատ մարդաշատ էր: Թանգարանը լի էր այս ու այն կողմ վազող, ինչ-որ բան հայտանբերող, զարմացող ու հիացող փոքրիկներով, ովքեր իրենց համար բացահայտում էին Հովհ. Թումանյանի հեքիաթաների աշխարհը:

Tumanyan-museum-house001Tumanyan-museum-house003Tumanyan-museum-house002Tumanyan-museum-house006

Վերջին կանգառը 20-րդ դարի հանճարներից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի թանգարանն էր:  Երբ հասանք այնտեղ, արդեն մթնել էր, և թանգարանին մոտենալիս հեռվում հազիվ նշմարվում էր Վարպետի պատկերը: Կոլորիտային այդ տարածությունը լի էր փարաջանովյան ոգով: Այդ տարածությունը ստիպում է նույնիսկ զգույշ քայլել: Այցելուներն անշուշտ շատ էին: Այսպես՝ օրն ավարտվեց փարաջանովյան վառ տպավորություններով…

Parajanov-museum-house001

Parajanov-museum-house002Parajanov-museum-house004Parajanov-museum-house005‹‹Թանգարանային գիշեր››-ը տոն է և, անշուշտ, այդ օրը մարդիկ դուրս են գալիս և այցելում են թանգարաններ, սակայն մեր այցից կատարված ամենակարևոր հետևությունը, թերևս, այն է, որ միայն այս երեկոն բավական չէ, պետք է այցելել թանգարաններ նաև սովորական օրերին, քանի որ բոլոր թանգարանյին նմուշները ունեն մեր՝ այցելուների ուշադրության կարիքը, նրանց աչքերի և հիացմունքի կարիքը ունեն, և հավատացնում ենք, որ այցելելով կզգաք, որ, իրականում, դուք էլ նրանց կարիքն ունեք:



Հեղինակներ`

Hegin300x300Հեղինե Խաչատրյան                                               Image-Has200x200Հասմիկ Բարխուդարյան

Արվեստաբան                                                                         Արվեստաբան



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով