+374 99 12 80 82 Չորեքշաբթի - 08 Մայիս 2024

Արևշատ Ավագյանի «Խոսք, գույն, մեղեդի» միջոցառումը` հունվարի 15-ին

Բաժին: ԱՖԻՇՆԵՐ

Word-Color-Melody-poster2016թ.-ի հունվարի 15-ին ժ.19:00-ին Նարեկացի արվեստի միությունում տեղի կունենա իր տեսակով տարբերվող մի միջոցառում: Նարեկացի Արվեստի Միությունը 2016 թվականի միջոցառումների իր հանդիսաշրջանը կբացի բանաստեղծ, նկարիչ, թարգմանիչ, Մովսես Խորենացի մեդալակիր Արևշատ Ավագյանի «Խոսք, գույն, մեղեդի» յուրօրինակ խորագիրը կրող ստեղծագործական երեկոյով: Կհնչեն գեղանկարիչ բանաստեղծի ստեղծագործությունները, նրա տեքստերով գրված երգերով հանդես կգան երգահան-երգիչները։ Կցուցադրվեն Արևշատ Ավագյանի գեղանկարչական նոր ստեղծագործությունները:

Ցուցահանդեսը կգործի մինչև հունվարի 24-ը: Մուտքն ազատ է:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով