2016թ.-ի հունվարի 15-ին ժ.19:00-ին Նարեկացի արվեստի միությունում տեղի կունենա իր տեսակով տարբերվող մի միջոցառում: Նարեկացի Արվեստի Միությունը 2016 թվականի միջոցառումների իր հանդիսաշրջանը կբացի բանաստեղծ, նկարիչ, թարգմանիչ, Մովսես Խորենացի մեդալակիր Արևշատ Ավագյանի «Խոսք, գույն, մեղեդի» յուրօրինակ խորագիրը կրող ստեղծագործական երեկոյով: Կհնչեն գեղանկարիչ բանաստեղծի ստեղծագործությունները, նրա տեքստերով գրված երգերով հանդես կգան երգահան-երգիչները։ Կցուցադրվեն Արևշատ Ավագյանի գեղանկարչական նոր ստեղծագործությունները:
Ցուցահանդեսը կգործի մինչև հունվարի 24-ը: Մուտքն ազատ է:
Թողնել մեկնաբանություն