2016թ. հոկտեմբերի 14-ին, ժամը 19:00-ին «Դալան» պատկերասրահում (Աբովյան 12, 2-րդ հարկ) տեղի կունենա գեղանկարիչ Արեն Շահնազարյանի անհատական ցուցահանդեսը: Կներկայացվի արվեստագետի վերջին շրջանի «Widerdruck [հակաճնշում]» շարքը, որը բաղկացած է 16 կոլաժներից՝ կատարված խառը տեխնիկայով: Ցուցահանդեսի համադրող՝ արվեստաբան Հասմիկ Բարխուդարյան:
«Widerdruck [հակաճնշում]»-ը շարք է, ամբողջական գործ՝ շարքի տեսքով, հակաճնշում շարքի ներսում՝ արտահայտված նյութի և ավանդույթի միջոցով:
Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 23-ը: Մուտքն ազատ է:
Թողնել մեկնաբանություն