+374 99 12 80 82 Կիրակի - 22 Դեկտեմբեր 2024

Արանոֆսկու բիբլիական էպոսը | Հինգ խորհուրդ կինոյի ապագա նվիրյալներին


Երևանյան կինոմարաթոնի սրընթաց վազքը շարունակվում է: Վենետիկի, Բեռլինի, Կաննի կինոփառատոնի դափնեկիր կինոնկարների պրեմիերաների առատությունը թույլ չի տալիս թեթև շունչ քաշել: Այլընտրանք չկա, պետք է հասցնել հագեցնել կինո ծարավը: Երեքշաբթի օրը, իրիկնադեմին, ազդարարվեց ՄՏԱԾՈՂ կինոյի հանճարեղ և սարսափելի ՀԵՂԻՆԱԿ Դարրեն Արանոֆսկու ֆիլմերի ռետրոսպեկտիվը:

Շրջանցելով ՍՓՈՅԼԵՐՆԵՐԸ, միանգամից կայացնեմ ՎՃՒՌԸ` ֆ-ա-ն-տ-ա-ս-տ-ի-կ` բացականչում եմ`ՖԱՆՏԱՍՏԻԿ ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑ: Միանգամից ասեմ, թույլ նյարդեր ունեցող կինոմանները չեն դիմանա ֆիլմի 121 րոպե ձգվող ժապավենի ներսում ծավալվող ինֆեռնալ քաոսին, մյուս կողմից` անպայման դիտել այս բիբլիական էպոսը, որը դաժանագույնս ի ցույց է դնում մարդակային էության ողջ ճղճիմությունը ու գոյության միակ անգին արժեքը` մայրական բնազդը:

Մնացածը թողնում եմ Ձեզ..


Հ.Գ. Դ. Արանոֆսկին խորհուրդ է տալիս`

– Պատմեք պատմություն, որը միայն դուք կարող եք պատմել:

– Եղեք հետևողական: Շատերը կասեն «գնա այստեղից», բայց պետք է շարունակել հավատալ սեփական պատմությանը:

– Գտեք ստեղծագործական ընտանիք, որը ձեզ կաջակցի:

– Աշխատեք կենտրոնացած, որովհետև հերիք է թուլանաս, ժամանակը առաջ կանցնի:

– Նվիրվեք նրան, ինչ անում եք: Դա ձեզ կօգնի ամեն ինչ հաղթահարել ու մղվել առաջ:

 

ՄԱ՛ՅՐ

Արտադրությունը` 2018

Տևողությունը` 121րոպե

Երկիր` ԱՄՆ

ՍԻՆՈՓՍԻՍ

Ամուսնական զույգի հարաբերությունները փորձության են ենթարկվում, երբ տանն  անկոչ հյուրեր են հայտնվում` խախտելով ամուսինների  խաղաղ կյանքի անդորրը: Ֆիլմը գրավիչ հոգեբանական  թրիլեր է սիրո, նվիրման և զոհաբերության մասին: 

ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԸ

Դարեն Արոնոֆսկի – ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ

Սքոթ Ֆրանքլին, Արի Հանդել – համապրոդյուսերներ

Մեթյու Լիբատիք – օպերատոր

Ֆիլիպ Մեսինա – նկարիչ

Սիմոն Պուդրետ – հնչյունային ձևավորող

Էնդրյու Վայսբլում – մոնտաժի ռեժիսոր

Նկարահանվել են՝ Ջենիֆեր Լոուրենս, Խավիեր Բարդեմ, Միշել Փֆայֆեր, Դոնալ Գլիսոն, Էդ Հարիս:

Արտադրությունը՝ Protozoa Pictures, Day 6 Film Productions


ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾ │ Դարեն Արոնոֆսկի

Փոքրուց աչքի է ընկել արտիստիզմով. դասական ֆիլմեր էր սիրում և պատանեկան հասակում նույնիսկ գրաֆիտիով է զբաղվել: Ավագ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Հարվարդի համալսրան` կինո ուսանելու (և՛ խաղարկային կինո, և՛ անիմացիա): Մի շարք մրցանակների է արժանացել իր ավարտական աշխատանքի՝ «Սուպերմարքեթի մաքրումը» ֆիլմի համար: Շոն Գուլեթի մասնակցությամբ ստեղծված այս կարճամետրաժը հայտնվել է Ուսանողական ազգային կինոակադեմիայի մրցանակաբաշխության եզրափակիչում: Արոնոֆսկին խաղարկային ֆիլմ չի նկարահանել, մինչև որ հինգ տարի անց՝ 1996-ին չմտահղացավ «Պի»-ն (1998): Երբ սցենարն արժանացավ ընկերների մեծ գովեստին, նա անցավ նկարահանմանը: «Պի»-ն վերամիավորեց Արոնոֆսկուն և Գուլեթին, որը ստանձնեց ֆիլմի գլխավոր դերակատարումը: Հետևեցին Արոնոֆսկու մյուս հաջողությունները՝ «Երազանքի ռեքվիեմը» (2000), «Ըմբիշը» (2008) «Սև կարապը» (2010), «Նոյը» (2014): Նրա վերջին աշխատանքը «Մա՛յրն» է (2017):


Ֆիլմացանկ

Բախտագուշակության թխվածք (1991, կ/մ), Սուպերմարքեթի մաքրումը (1991, կ/մ), Պրոտոզոա ( 1993, կ/մ), Ժամանակ չկա (1994), Պի (1998), Երազանքի ռեքվիեմ (2000), Ակունքը (2006), Ըմբիշը (2008), Սև կարապ (2010), Նոյ (2014), Մա՛յր (2017):

 


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով