+374 99 12 80 82 Կիրակի - 22 Դեկտեմբեր 2024

ԱՆԱԼՈԳ ԼԵՌԸ | Ժամանակակից արվեստի փորձառություն | Հայաստան


«ՍՏԱՆԴԱՐՏ» Ժամանակակից արվեստի առաջին տրիենալեն Հայաստանում

Բացումները՝ հուլիսի 20, 22, և սեպտեմբերի 12, 13, 14

Ցուցահանդեսը՝ հուլիսի 24 – դեկտեմբերի 31, 2017 թ.

 ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍ: ՀՈՒԼԻՍԻ 20, ԺԱՄԸ 11:00

ԳՐԱՆԴ ՀՈԹԵԼ ԵՐԵՎԱՆ, ԱԲՈՎՅԱՆ Փ. 14, ԵՐԵՎԱՆ

Հայեցակարգի հեղինակ և համադրող՝ Ադելինա Ջուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգ

Գործընկեր համադրող՝ Ռուբեն Արևշատյան

https://www.standart-armeniatriennale.net/

Արվեստների հայկական խորհուրդը (ԱՀԽ)՝ ՀՀ Մշակույթի նախարարության, «Արվեստը հանուն աշխարհի» կազմակերպության, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան, « Արվեստ Հայաստանհիմնադրամի» և այլ մասնավոր գործընկերների և աջակիցների հետ հատուկ համագործակցությամբ, ներկայացում է «ՍՏԱՆԴԱՐՏ» Ժամանակակից արվեստի առաջին տրիենալեն Հայաստանում, որը տեղի կունենա 2017 թ. հուլիսից մինչև դեկտեմբեր։

ՍՏԱՆԴԱՐՏ Ժամանակակից արվեստի տրիենալեն շրջիկ պարբերական ցուցահանդես է, որը, կախված ցուցահանդեսի թեմայից, ամեն անգամ իր համար նոր ուղի է հարթում Հայաստանով մեկ։ Տրիենալեի անվանումը ներշնչված է 1924 թ.-ին տպագրվող «Ստանդարտ»՝ հայկական ավանգարդ պարբերականի անունից։

ՍՏԱՆԴԱՐՏ-ը շեշտում է Հայաստանի պատմամշակութային հարուստ համատեքստը, իսկ շրջիկ բնույթի շնորհիվ ներգրավում ավելի լայն և բազմազան հասարակական շերտերի՝ հնարավորություններ ստեղծելով արվեստագետների, գրողների, համադրողների, գիտնականների, տեղական համայնքների և այցելուների միջև երկխոսության և փոխգործակցային հարաբերությունների ձևավորման համար։

ՍՏԱՆԴԱՐՏ առաջին տրիենալեի համար Արվեստների Հայկական Խորհրսի  ղեկավարությունն իբրև գլխավոր համադրող է ընտրել Ադելինա Ջուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգին, որը եղել է նաև 2015 թ. Վենետիկի 56-րդ բիենալեում «Ոսկե Առյուծ» մրցանակը նվաճած Հայկական տաղավարի համադրողը։

Ֆրանսիացի սյուրռեալիստ գրող և բանաստեղծ Ռընո Դոմալի (1908-1944) «Անալոգ լեռը» անավարտ վեպից ոգեշնչված՝ ՍՏԱՆԴԱՐՏ-ը տեղի կունենա Արարատ լեռան շուրջ տեղակայված ինքնատիպ պատմամշակութային վայրերում։

Իբրև բանաստեղծական հետազոտություն և ժամանակավոր գոյութենական ապրում՝ «Անալոգ լեռը» բացահայտում է գիտելիքի որոնման արտացոլանքները՝ հիմնված այն դրույթի վրա, ըստ որի՝ ստեղծագործ մտքի ոգին ուղղակիորեն առնչվում է մարդու էությանն ու փորձին։

Կայուն զարգացման և մասնակցության ոգով տոգորված՝ ՍՏԱՆԴԱՐՏ Ժամանակակից արվեստի տրիենալեն նպատակ ունի կամրջելու անցկացման զանազան վայրերն ու արվեստի գործերը՝ անմիջական երկխոսություն ձևավորելով տարբեր մշակութային ավանդույթների տեր մասնակից արվեստագետների և համադրողների միջև, ինչը կհանգեցնի փորձի փոխանակման և համագործակցության Հայաստանի մշակութային գունագեղ հարթակի վրա։ Դրա արդյունքն են լինելու մի շարք ժամանակակից արվեստի ցուցահանդեսներ, ինչպես նաև հյուրընկալվող և հայաստանաբնակ արվեստագետների միջև հանդիպումներ և համագործակցություններ, տեղային աշխատանքներ ու կատարումներ։ Սեպտեմբերին կայքում տեղակայված կլինի ճամփորդական մատյանը՝ նկարներով հանդերձ, և  կհրատարկվի պատկերագիրք, որին իրենց ներդրումը կբերեն զանազան արվեստագետներ և տարբեր ոլորտների մասնագետներ՝ բազմազան մոտեցումներ առաջարկելով «Անալոգ լեռան» թեմայի շուրջ։

 

Մաս առաջին. Բացումները՝ 2017 թ. հուլիսի 20-22-ին


Երևան

ԳԱՍՊԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ (Բրազիլաբնակ լուսանկարիչ, 1899-1966), Տարածական դրվագներ, մոդեռնիստի հետադարձ հայացք, ՀԲԸՄ-ի ցուցասրահում, Մելիք-Ադամյան փ. 2/2։ Համադրող՝ Ռուբեն Արևշատյան։

ԻԼՅԱ և ԷՄԻԼԻԱ ԿԱԲԱԿՈՎՆԵՐ (Ռուսաստան/ԱՄՆ), Մոցարտի երաժշտությունը լսելիս խնձոր վերցնելու 20 եղանակ և Համերգ ճանճի համար. ինստալացիաներ, Մաշտոցի պ. 7ա (ՀայԱրտ Մշակութային կենտրոն, նախկինում՝ Ժամանակակից արվեստի թանգարան)։ Բացման ընթացքում Երևանի Չայկովսկու երաժշտական հատուկ դպրոցի սաները կենդանի համերգ կտան։

Գյումրի

– Արվեստի գործեր, պերֆորմանսներ և աշխատանոցներ, որոնք ստեղծվելու են Գյումրիի արվեստագետ հանրույթի հետ համագործակցությամբ։

Մասնակից արվեստագետներ՝ ԱՅՐԻՆ ԱՆԱՍՏԱՍ և ՌԵՆԵ ԳԱԲՐԻ

(Պաղեստին/Իրան/ԱՄՆ), ՌԻԿԱՐԴՈ ԱՐԵՆԱ (Իտալիա), ԲԵՆՋԻ ԲՈՅԱՋՅԱՆ (Ֆինլանդիա/Պաղեստին),

ՋՈՒԶԵՊԵ ԿԱԿԱՎԱԼԵ (Ֆրանսիա/Իտալիա), ՄԱՐՏԱ ԴԵԼ ԱՆՋԵԼՈ (Իտալիա), ՏԻԲՈ ԴԸ ՋԱԼԼՈՒԼԻ (Ֆրանսիա), ԱԼԵՔՍԵՅ ՄԱՆՈՒԿՅԱՆ (Հայաստան), ՄԻՔԱՅԵԼ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ (Հայաստան/Իտալիա),

ԳՈՀԱՐ ՍՄՈՅԱՆ (Հայաստան), ՄԱՐԻԱ ՑԱԳԱՐԻ (Հունաստան) և այլք։ Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան և Սերգեյ Մերկուրովի թանգարան, Հաղթանակի պող. 47։

– Արվեստագետ Վահագն Ղուկասյանի հետ համադրողական համագործակցությունը տեղի կունենա Երանուհի և Մարիամ Ասլամազյան քույրերի պատկերասրահում (Աբովյան փ. 242), որտեղ երկու նկարչուհիների մշտական հավաքածուի ընտրանին կզուգադրվի հետևյալ արվեստագետների գործերի հետ՝

ՄԱՐՏԱ ԴԵԼ  ԱՆՋԵԼՈ, ԳՈՀԱՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Հայաստան/Իտալիա 

 ՌՈԶԱՆԱ ՓԱԼԱԶՅԱՆ (Բրազիլիա)։

Կցուցադրվեն  նաև «Արվեստ՝ հանուն աշխարհի» արտադրության կարճամետրաժ ֆիլմեր, այդ թվում՝

ՄՈՒՐԱԼԻ ՆԱԻՐ (Հնդկաստան), ԻԴՐԻՍԱ ՈՒԵԴՐԱՈԳՈ (Բուրկինա Ֆասո), ՋԱՖԱՐ ՓԱՆԱՀԻ (Իրան), և ՋԻԱ ՋԱՆԳ-ՔԵ (Չինաստան)։

 

Մաս երկրորդ. Բացումները՝ 2017 թ. սեպտեմբերի 12-13-14-ին


Էրեբունի (Երևան)

ՖԵԼԻՉԵ ՎԱՐԻՆԻ (Շվեյցարիա), տեղայնացված ինստալացիա Երևանի երկաթուղային կայարանում։

Կազմակերպիչ՝ Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատուն։

Սևանա լիճ

Դեժավու ՍՏԱՆԴԱՐՏ, տեսաինստալացիաներ՝ ՋԵՐԱՐԴ ԲԸՐՆ (Իռլանդիա), ՅՈԶԵՖ ԴԱԲԵՐՆԻԳ

(Ավստրիա), ԻԳՈՐ ԳՐՈՒԲԻՉ (Խորվաթիա), և ՄԱՐԿՈՒՍ ՇԵՐԵՐ (Ավստրիա), ինչպես նաև

ճարտարապետական նախագծեր՝ ԼԵՎՈՆ ՉԵՐՔԵԶՅԱՆ (Հայաստան), ԳԵՎՈՐԳ ՔՈՉԱՐ (Հայաստան)

և ՄԻՔԱՅԵԼ ՄԱԶՄԱՆՅԱՆ (Հայաստան)։ Համադրող՝ Ռուբեն Արևշատյան, վայր՝ Գրողների

ստեղծագործական տուն։

 

2017 թ. հուլիսից մինչև դեկտեմբեր

Երևան, Գյումրի, Կապան

– Արվեստ Հայաստան հիմնադրամի Արվեստագետների առաջին բաց մրցույթի շնորհառուները՝

ԱՐՏԼԱԲԵՐԵՎìԱՆԸ, ԱՅՐԻՆ ԱՆԱՍՏԱՍԸ և ՌԵՆԵ ԳԱԲՐԻՆ, ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, ՓԻՐՈՒԶԱ

ԽԱԼԱՓՅԱՆԸ, ԳՈՀԱՐ ՍՄՈՅԱՆԸ և ՄԻԿԱ ՎԱԹԻՆՅԱՆԸ, կներկայացնեն իրենց նախագծերը հուլիսի և  դեկտեմբերի միջև, Հայաստանի տարբեր վայրերում և քաղաքներում։


ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐ

Արվեստների հայկական խորհուրդ

Արվեստների հայկական խորհուրդը Երևանում գործող շահույթ չհետապնդող կազմակերպություն է։

Բազմապրոֆիլ մշակութային գործունեության միջոցով Արվեստների հայկական խորհուրդը նպաստում է Հայաստանում մշակութային քաղաքականությանը և կրթական մարտավարությունների զարգացմանը, փոխգործակցային կապ է ստեղծում վիզուալ և կատարողական արվեստների բնագավառում տեղական և միջազգային փորձի միջև։ Անհատ գործընկերների աջակցությամբ և ՀՀ Մշակույթի նախարարության հետ հատուկ համագործակցությամբ՝ ԱՀԽ-ն 2017-ին մեկնարկում է ՍՏԱՆԴԱՐՏ ժամանակակից արվեստի առաջին տրիենալեն։

Մարինե Հարոյան, տնօրեն, marineharoian@gmail.com

 

Արվեստը` հանուն Աշխարհի

«Արվեստը` հանուն աշխարհի» հասարակական կազմակերպությունը հիմնվել 1995 թվականին, Ժնևում, արվեստի և մշակույթի համընդհանուր լեզվի միջոցով բովանդակալից և տևական երկխոսություն ձևավորելու առաքելությամբ։ §Արվեստը` հանուն աշխարհի¦ կազմակերպությունը, կենտրոնանալով մերօրյա գլխավոր հիմնախնդիրների վրա, մոբիլիզացնում է արվեստը, կինոն և ժամանակակից մշակույթը։ Հիմնադրումից ի վեր` կազմակերպությունն իրականացրել է բազմաթիվ շրջիկ ցուցահանդեսներ և նկարահանել ավելի քան երեսուն կարճամետրաժ ֆիլմ։ 1998 թվականից կազմակերպությունը կանոնավորապես համագործակցում է Սան Պաուլուի Առևտրի հանրային ծառայության (SESC São Paulo) տարածաշրջանային ճյուղի հետ։ 2005 թվականին Իտալիայում հիմնվել է «Արվեստը` հանուն աշխարհի. Եվրոպա» քույր կազմակերպությունը։

2015 թվականին կազմակերպությունն իր տնօրեն Ադելինա Ջուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգի ղեկավարությամբ Վենետիկի բիենալեում կազմակերպել է Հայաստանի տաղավարը, որն արժանացել է  «Ոսկե առյուծ» մրցանակի` իբրև լավագույն ազգային տաղավար։

Նունու Լուան, համակարգող,

projects@artfortheworld.net 
https://www.artfortheworld.net/

 

Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատուն

Շվեյցարիայի դեսպանատունն աջակցում և խրախուսում է Շվեյցարիայի ու Հայաստանի միջև տնտեսական, քաղաքական, մշակութային ու կրթական հարբերությունները։ 1988 թվականից ի վեր՝ Շվեյցարիան համագործակցում է Հայաստանի հետ մարդասիրական ու զարգացման բնագավառներում։ Դեսպան Լուկաս Գասսերն ու նրա թիմը Տրիենալեի գործընկերներն են և իրականացնելու են Ֆելիչե Վարինիի ինստալացիան Երևանի երկաթուղային կայարանում (Էրեբունի համայնք)։ Շվեյցարիայի դեսպանատունը «Ստանդարտ» ժամանակակից արվեստի առաջին տրիենալեին աջակցում է նաև որպես հովանավոր։

Աննա Հովհաննիսյան,

anna.hovhannisyan@eda.admin.ch
https://www.eda.admin.ch/armenia/

 

Արվեստ Հայաստան հիմնադրամ

Արվեստ Հայաստան հիմնադրամը անկախ հասարակական կազմակերպություն է, որը նպաստում է

Հայաստանում ժամանակակից արվեստի զարգացմանը։ Երևանում գործող հիմնադրամը 2016 թվականին ստեղծել են Դավիթ և Ռաֆայել Նազարյանները՝ Հայաստանի մշակույթով հետաքրքրված ներդրողների խմբի հետ միասին։ Հիմնադրամի առաքելությունն է՝ օժանդակել ժամանակակից արվեստի ոլորտում Հայաստանի ստեղծագործող անհատներին և բացահայտել նրանց ստեղծագործական ներուժը երկրի ներսում ու դրա սահմաններից դուրս։ Հիմնադրամն արվեստագետներին աջակցում է դրամաշնորհներով, ինչպես նաև արվեստի և կրթական նոր ծրագրերով, որոնցում ներգրավված են տեղացի և դրսեկ արվեստագետներ, համադրողներ, տեսաբաններ։

Անուշ Զեյնալյան, տնօրեն,

a.zeynalyan@foundationaa.com /
https://www.foundationaa.com

 

ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ

«Արվեստը՝ հանուն աշխարհի», Ժնև, Միլան,

Ալեքսիս Գասպարյանց և Ֆեդերիկա Լո Կարմինե,

press@artfortheworld.net

Արվեստների հայկական խորհուրդ, Երևան,

Մարինե Հարոյան

info@artscouncil.am


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով