+374 99 12 80 82 Ուրբաթ - 26 Ապրիլ 2024

Ամենամյա Ալտերնատիվ Արվեստի Փառատոն «այսՕր-2016». առանց թափթփվածության. ապրիլի 9-ից 22-ը…

Բաժին: ԱՖԻՇՆԵՐ

Festival-of-Alternative-Art-toDay-2016-posterԵրևանի Նորարար փորձառական արվեստի կենտրոնում տեղի կունենա Ամենամյա Ալտերնատիվ Արվեստի Փառատոնի 20-ամյակին նվիրված  ցուցադրություն: Ըստ համադրող Սարգիս Հովհաննիսյանի՝ կոնցեպտուալիզմը ընդհանուր հասկացությունների, գոյության ձևի մասին ուսմունքն ու կերպարանավորումն է, որի հիմքում ընկած է գաղափարը: Կոնցեպտուալիզմը կարևորվում է գաղափարի արտահայտման մարմնավորմամբ, իսկ արվեստի նպատակը` գաղափարների փոխանցմամբ: Կոնցեպտուալ օբյեկտները կարող են գոյություն ունենալ տարբեր կերպերով, ինչը կարող է լինել ցանկացած օբյեկտ, երևույթ, ակտ, քանի որ կոնցեպտուալ արվեստը իրենից ներկայացնում է անխառը գեղարվեստական դրսևորում:

Կոնցեպտուալ արվեստի դրսևորումները Հայաստանում սկսեցին սահմանվել դեռևս 1980-ականներին, ինչը և հանդիսանում է գաղափարների և տեսողական ընկալումների խառնուրդ: Գլխավոր պահանջը, որ ձևակերպում է որպես գեղարվեստական գաղափար` արվեստի կտրուկ պարզեցումն է, որն անցնում է կոնցեպտուալ արվեստի արտաբերման իրավահաջորդականությունից դեպի ավանգարտ տեսլական: Հայկական արվեստում կոնցեպտուալիզմը փորձ է արել լուսաբանել և ֆիլտրել ժամանակակից արվեստի խնդիրներն ու թափթփվածությունը, առաջ քաշել հայ իրականության մեջ տեղի ունեցող ձևաչափերը, սոցիալ-քաղաքական, մշակութային ճանաչելիությունը և համայնքային առավել մեծ ներգրավածությունը, փորձելով ճանաչել, հասկանալ ներկայիս ժամանակի մեջ խաչաձևումը ՙայսՕրվա՚ և ՙվաղվա՚ գաղափարական, մտապատկերային մարտահրավերները: Կոնցեպտուալիզմը փորձում է սահմանել ժամանակի քաղաքական, հոգեբանական և անհատի ներքին ենթաշերտերը, տեսնել ու արտահայտել ներսից դուրս ու դրսից ներս` ենթադրելով որ հնարավոր է պարզել ներկայիս խնդիրները և ապագայի տեսլականը:

Փառատոնը միտում ունի կոնցեպտուալ արվեստի դրսևորումների մաքրմանը, որն էլ ուղղորդված թելի նման անցումն է լուսանկարների, կերպարվեստի, տեքստերի, ինստալացիաների, պերֆորմանսների, աուդիո և վիդեո նյութերի միջով` կապելով և համատեղելով հայ իրականության մեջ տարբեր խորություններ:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով