+374 99 12 80 82 Երեքշաբթի - 23 Ապրիլ 2024

«Ամառային ընթերցանություն 2015» ամփոփիչ հանդիպում «Զանգակ» գրատանը

Բաժին: ԱՖԻՇՆԵՐ

Summer-Reading-2015-Zangak2015 թ. սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15.00-ին, «Զանգակ» գրատանը տեղի կունենա «Ամառային ընթերցանություն – 2015» մանկապատանեկան ծրագրի ամփոփիչ միջոցառմանը: Արդեն երկու տարի է, ինչ «Զանգակ» հրատարակչության «Ամառային ընթերցանություն» ծրագիրը Հայաստանի մի շարք քաղաքների, ինչպես նաև Ստեփանակերտի երեխաներին հնարավորություն է ընձեռում ամառային արձակուրդների շրջանում ընթերցել և փոխանակել շուրջ երեք տասնյակ գրքեր, մասնակցել գրական, թատերական միջոցառումների և շնորհանդեսների, ինչպես նաև հավակնել ակտիվ և լավագույն ընթերցողի կոչման և խրախուսական արտոնությունների: «Ամառային ընթերցանություն»-ն ամենամյա ծրագիր է, որը տևում է երեք ամիս՝ հունիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը:

Ընթերցող հանրություն ունենալու տեսլականով հրատարակչությունը նպաստավոր պայմաններ է ստեղծում, որպեսզի Երևանից և մարզերից ավելի մեծ թվով դպրոցահասակներ ներգրավվեն ծրագրին:

Ամփոփիչ միջոցառման ժամանակ մասնակից երեխաներին կհանձնվեն հավաստագրեր, հայտնի կդառնան այս տարվա լավագույն ընթերցողների անունները, նրանց տրվող արտոնությունները, ինչպես նաև հրավիրյալ մանկագիրներն ու թարգմանիչները կմակագրեն երեխաների գրքերը: «Զանգակ» գրատան հասցեն է՝ ք. Երևան, Կոմիտասի պող. 49/2:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով