Հունվարի 9-ը հայ մեծանուն արվեստագետ Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է: Ծնվել է՝ 1924թ.: Փարաջանովը մեծ արվեստագետ էր, որն իր ժամանակից դուրս էր, մտածում էր ավելի առաջ ու իրական արվեստագետի մտքով: Լինելով հեղափոխական ռեժիսոր, Փարաջանովը հայտնի է եղել, կա ու կլինի ամբողջ աշխարհում իր ոճական նուրբ զգացումներով: Իր ֆիլմերում, որոնք բարեբախտաբար այսօր կարող ենք գտնել համացանցում, կարդալ դրանց բազմաթիվ ռեվյուները, Փարաջանովը դիպուկ էր նաև նորաձևության մեջ: Այսօր ժամանակակից հայ դիզայներները ոգեշնչվում են հայկական տարազի մանրամասներից, ստեղծում են միքսեր, միաձուլում են համաշխարհայինին` այդ ամենի հիմքում ունենալով փարաջանովյան մոտիվները:
Փարաջանովը առաջիններից էր, ով նկատել էր հայկական տարազի նրբությունները, գունային լուծումները, դրանց անսպասելի կիրառությունը ժամանակակիցում` լինի դա նորաձևություն, կոլաժ, ֆիլմ և այլն: Նա ազգային մշակույթի դետալներից ստեղծեց նոր ոճ, վերածնելով վաղուց անտեսված հայկական բոհեմական միջավայրը: Այցելեք Սեգեյ Փարաջանովի տուն-թանգարան, ծանոթացեք արվեստագետի կոլլաժներին, որտեղ նա միաձուլել է հայկական նուրբ ոճային տարրերը համաշխարհայինի հետ, ստացել է այն ինչ հիմա կարող ենք տեսնել բազմաթիվ դիզայներների աշխատանքներում, որոնք թելադրում են արվեստը նորաձևության մեջ: Վերջում դիտեք Փարաջանովի “Հակոբ Հովնաթանյան” կարճամետրաժ ֆիլմը, այստեղ էլ պարզ զգացվում է ռեժիսորի գնահատականը դետալներին, որոնց արդյունքում ստեղծվում է ոճը, որն էլ իր հերթին համարձակ կարող ենք անվանել հայկական:
https://www.youtube.com/watch?v=8ZiEfM_6Uic
Թողնել մեկնաբանություն