+374 99 12 80 82 Հինգշաբթի - 18 Ապրիլ 2024

Տոնական օրերին դիտելու հինգ ֆիլմեր՝ ըստ Արվեստագիր առցանց մշակութային հանդեսի


Արվեստագիր առցանց մշակութային հանդեսը իր ընթերցողի ուշադրությանն է հրավիրում, մշտական սյունակագիր Միքայել Մարգարյանի կողմից հավաքագրված Ամանորյա ընտանեկան ֆիլմերի ընտրանին, որոնք դիտվում են մեկ շնչով, պարգևում լիաթոք ծիծաղ ու ստիպում գնահատել ամենակարևորը՝ ընտանիքն ու սերը: 


nothing-like-the-holidays1. Տոների հետ ոչինչ չես համեմատի /Nothing like the Holidays/

Արտադրությունը՝  ԱՄՆ / 2008 / 1ժ. 38ր. / 16+

Ժանրը՝ Դրամա, կատակերգություն

Դերերում՝ Ալֆրեդ Մոլինա, Էլիզաբեթ Պենյա, Ֆրեդդի Ռոդրիգես և ուրիշներ:

Ռեժիսոր՝ Ալֆրեդո Ռոդրիգես Վիլլա

Սյուժե՝ Չափազանց համամարդկային ֆիլմ Ամերիկայում ապրող պուերտոռիկյան ընտանիքի մասին, որի անդամները այնքան զբաղված են, որ ժամանակ չեն գտնում միմյանց համար… Սուրբծննդյան տոները լավագույն առիթն են կորցրած ժամանակը վերականգնելու համար…


surviving-christmas2. Ապրել Սուրբ Ծնունդը /Surviving Christmas/

Արտադրությունը՝  ԱՄՆ / 2008 / 91 ր. / 16+

Ժանրը՝ Կատակերգություն, մելոդրամա

Դերերում՝ Բեն Աֆֆլեկ, Ջեյմս Գանդոլֆինի, Քեթրին Օ՛Հարա և ուրիշներ:

Ռեժիսոր՝ Մայք Միտչելլ

Սյուժե՝ Հաջողակ ու միևնույն ժամանակ չափազանց Դրյու Լեթամը՝ Սուրբծննդյան տոների նախաշեմին բաժանվում է ընկերուհուց: Չունենալով մեկին, ում հետ կարող է դիմավորել Նոր Տարին, գլխավոր հերոսը գնում է մանկության տունը… ու վարձում այդտեղ ապրող ընտանիքին… Թե ինչ էլ լինում հետո, հուզումնառատ է և ուսոցողական:

 


christmas-tale3. Ճանապարհորդություն դեպի Սուրբ Ծննդյան հեքիաթ

Արտադրությունը՝  Նորվեգիա / 2012 / 1 ժ. 20 ր. / 0+

Ժանրը՝ Արկածային ֆենթըզի

Դերերում՝ Վիլդե Զեյներ, Անդերս Բաասմո Քրիստանսեն, Ագնես Կիտլսեն և ուրիշներ:

Ռեժիսոր՝ Նիլս Գյուլ

Սյուժե՝ ընտանեկան ֆիլմը տեղափոխում է հանդիսատեսին հեքիաթային մի աշխարհ, որտեղ կյանքի են կոչվում ամենագեղեցիկ ու հրաշալի երազանքները:


 karnavalnaya-noch4. «Կառնավալային գիշեր» / Карнавальная ночь/

Արտադրությունը՝ ԽՍՀՄ / 1956 / 1 ժ. 18 ր. / 0+

Ժանրը՝ Մելոդրամա, կատակերգություն

Դերերում՝ Իգոր Իլյինսկի, Լյուդմիլա Գուրչենկո, Յուրի Բելով և ուրիշներ:

Ռեժիսոր՝ Էլդար Ռյազանով

Սյուժե՝ երբմենի հայրենական համարվող դասական կինոնկար: Ակումբի երիտասարդ աշխատակիցները պատրաստվում են դիմավորել Ամանորը:           Նրանք ծրագրում են անցկացնել խելահեղ մի տոն, սակայն ի դժբախտություն բոլորի, հայտնվում է ակումբը տնօրենը, նպատակ ունենալով անձամբ հետևել կազմակերպչական աշխատանքներին: Հենց այդ պահից էլ սկսվում են արկածները. Երիտասարդներ ամեն գնով պետք կազմակերպեն իրեն ուզած տոնախմբությունը…


home-alone

5. Տանը՝ մենակ

Արտադրությունը՝ ԱՄՆ / 1990 / 102 ր / 0+

Ժանրը՝ կատակերգություն

Դերերում՝ Մկքոլեյ Քալքին, Ջո Պեշի, Քետրին Օ՛Հարա և ուրիշներ:

Ռեժիսոր՝ Քրիս Քոլոմբուս

Սյուժե՝ դասական դարձած ամերիկյան կատակերգություն, որ արդիական է բոլոր ժամանակներում: Մեծ ընտանիքի պատուհաս դարձած գլխավոր հերոսին մոռանում են սեփական տանը ու մեկնում ճանապարհորդության: Տղան՝ ստիպված է միայնակ գոյատևել, պայքարել անհաջողակ գողերի դեմ, ու ամենակարևորը՝ ստիպել ընտանիքին վերաիմաստավորել միջանձնային հարաբերությունները ու միավորվել Սուրբծննդյան տոներին…

Մաղթում ենք Ձեզ հաճելի դիտում: Ուրախ Ամանոր և Սուրբ Ծնունդ: Նորանոր ձեռքբերումներ՝ գալիք 2017 թվականին:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով