+374 99 12 80 82 Ուրբաթ - 22 Նոյեմբեր 2024

Մի կտոր Հայաստան Լոս Անջելես Գրանդ զբոսայգում


Լոս Անջելեսի Գրանդ զբոսայգում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրման գաղափարը ԼոսԱնջելեսի վարչաշրջանի կառավարիչ Մայքլ Անտոնիվիչինն  է:  Weremember  այսպես է  կոչվում հուշարձանը, որի կառուցման ու տեղադրման հեղինակներնեն Արա Օշականը, Լևոն Փարյանը և Վահագն Թոմասյանը:  Հայաստանի մի փոքր կտորը ու խտացրած հիշողության խորհրդանիշն այսուհետ Գրանդ զգոսայգում «կպատմի» Հայոց Ցեղասպանության մասին:

– Քարը ինքն ականատես է եղել աղետին, վկա է պատմությանը,  և պատահական չէ որ որոշվեց քարը Հայաստանից  բերել, – ասում է Արա Օշականը,- դարեր շարունակ այդ քարերով են կառուցվել հայկական եկեղեցիները, արվեստի գործերը: Քարերը իրենց երկրի լուռ վկաներն են: Մենք մտածում ենք, որ քարերն անգամ շնչառություն ունեն, օրինակ քարն ինչպես է կլանում ջուրն ու գունափոխվում: Քարը նույնպես ժամանակի ընթացք է պահանջում ձևավորվելու համար: Մի ընթացք էլ մերպատմությունն է:

a-piece-of-armenia-in-grand-park-in-los-angeles-004 a-piece-of-armenia-in-grand-park-in-los-angeles-006


            Հուշակոթողի քարը սև հրաբխային տուֆից է: Քարը բաժանվում է ճեղքով, որի մի կողմը խորհրդանշում է անցալը` անտաշ և մյուս կողմը խորհրդանշում է ներկան` մշակված ու փայլուն: ՃեղքըԵղեռն է` ողբերգական հարվածը մեր պատմությունն էլ երկու մասի է բաժանել: Տպավորություն նայնպիսին է, որ Ցեղասպանությունը այս ծանր քարի նման դեռ և մարդկության պատմության չմաքրված էջերին է:

    -Հուշարձանի անկյունները տաշված են 4, 24, 19, 15 աստիճաններով, որոնք Ցեղասպանության խորդհրդանշող ամսաթվերն են, – ասում է ճարտարապետ Վահագն Թոմասյանը,-բացի դրանից չորս աստիճանի տակ տաշված սուր անկյունը վեր է ձգվում դեպի Հայաստան:

a-piece-of-armenia-in-grand-park-in-los-angeles-003 a-piece-of-armenia-in-grand-park-in-los-angeles-005


      Հուշակոթողի անկյունում Վիլիամ Սարոյանի խոսքերն են անգլերենով. «Ձեր կյանքի ժամանակաընթացքն այնպես ապրեք, որպեսզի չավելացնեք աշխարհի թշվառությունն ուվիշտը, այլ ժպտացեք նրա անսահման հրճվանքին ու խորհրդավորությանը ի տես»: (թարգ. Ա.Թ)

Արվեստագետների այս խմբի նախորդ աշխատանքը` iwithness-ը` հրապարակային արվեստի եռաչափ ինստալացիան էր: Այն Ցեղասպանության ականատես- վերապրողների խոշոր դիմանկարներն էին, իրենց մասին պատմող կիցգ րություններով:

a-piece-of-armenia-in-grand-park-in-los-angeles-001 a-piece-of-armenia-in-grand-park-in-los-angeles-002


«Ինստալացիայի կենդանի շարունակությունն էին այցելուները, – պատմում է Լևոն Փարյանը,- ովքեր կանգնում էին ու լուսանկարվում: Ընտանիքներով գալիսէին` իրենց պապիկի կամ տատիկի նկարի առջև լուսանկարվում: Այնպես էլ weremember -ի դեպքում, կուզենք, որ մարդիկ ցանկություն ունենան մոտենալու շոշափել քարը:  Սա երկխոսության կոչ է մարդկությանը և ինչպես որ անտաշ մասն է շոշափելիս ցավ պատճառում իր սուր մակերեսով`այնպես էլ կուզենք մարդիկ շոշափելով զգան այդ ցավը, իսկ ներկան ու ապագան էլ`փայլուն ու դեպի Հայաստան վերխոյացած»:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով