Հունիսի 4-ին, ժամը 14:00-ին, «Մետաքսի Ճանապարհ» հյուրանոցում տեղի կունենա Ժողովրդական արվեստի «Հանգույց» հիմնադրամի հաշվետու ցուցահանդեսը, որտեղ ներկայացվելու են հիմնադրամի կողմից իրականացված գորգի, կարպետի, կարպետագործական այլ տեխնիկաների և ասեղնագործության դասընթացներում ստեղծված աշխատանքները: Աշխատանքները ստեղծվել են 9-72 տարեկան ուսանողների կողմից: Սպասվում է հետաքրքիր ու յուրօրինակ ցուցահանդես:
Հյուրերի և մասնակիցների համար նախատեսված է բազմաթիվ հաճելի անակնկալներ: Մուտքն ազատ է: Հասցե՝ Այգեձոր 53/2, հեռախոս՝ 010265214
Թողնել մեկնաբանություն