2016 թ. մայիս 18-ին, Թանգարանների միջազգային օրը, ժամը 15:00 Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) թանգարան-արվեստանոցում կբացվի նկարիչ Կարեն Սմբատյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը: Կներկայացվեն արվեստագետի՝ մատիտով, ֆլոմաստերով, գրիչով թղթի, ստվարաթղթի վրա կատարված պատկերները:
Մուտքն ազատ է: Հասցե՝ Մաշտոցի 45 ա, հեռ.՝ 58 01 79
Կարեն Սմբատյանը (1932, Գյումրի -2008, Երևան) Հայաստանի ամենաճանաչված նկարիչներից էր: Ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվ. Կերպարվեստի ուսումնարանը և հայկական գեղանկարչության կոլորիստական, այսինքն գույնին նախապատվություն տվող (Մ. Սարյան, Հ. Կալենց, Մ. Ավետիսյան և այլք) նկարիչների խմբի նկատելի ներկայացուցիչն էր: Սերո Խանզադյանի, Սիլվա Կապուտիկյանի, Կարեն Սիմոնյանի, Հայրիկ Մուրադյանի, Արցախյանի ազատամարտի նշանավոր անհատականությունների բարեկամն էր ու ընկերը: Հայ և օտար հանդիսատեսները մեծ հետաքրքրությամբ են դիտել Կարենի վառ գեղանկարները: Հայ ընթերցողը սիրով ընթերցեց տաղանդավոր նկարչի օրագրային գրառումները, որը Երևանում հրատարակվեց երկու անգամ:
Թողնել մեկնաբանություն