+374 99 12 80 82 Ուրբաթ - 22 Նոյեմբեր 2024

Գերմանական գրականությունը հայերենով


German-literature-in-ArmenianԱյսօր աշխարհում դեռ անհավասարությունն է տիրում, ֆեմինիզմի պայքարը շարունակում է իր արտացոլանքը գտնել գրականության մեջ: Ասվածի վառ ապացույցը գերմանացի ժամանակակից կին գրող Ինգեբորգ Բախմանի ստեղծագործություններն են, որոնց մի մասն արդեն հասանելի է հայ ընթերցողին:

«Զանգակ» հրատարակչության «Աշխարհը հայերենով» մատենաշարի հերթական թարգմանությունը Բախմանի «Զիմուլտան» պատմվածքների ժողովածուն է, որի շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 26-ին Վ.Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում: Ներկա էին գրականագետներ, թարգմանիչներ, գրքի թարգմանչուհի Գայանե Գինոյանը, ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպանը և ուսանողներ:zimultan-5

Գրքում շոշափվող հիմնական թեմաներն առաջին հայացքից անտեսանելի են. գրողը հիմնականում տողատակերով է հասկանալի դարձնում ընթերցողին, որ, օրինակ, տարբեր լեզուներ իմանալը դեռ շատ քիչ է, պետք է տիրապետել համամարդկային լեզվին, որը վեր է խոսքից: Գերմանական գրականությանը հատուկ են դատողությունները: Այստեղ էլ նրանք առկա են, ինչպես նաև փիլիսոփայական տարրեր կան:

Իսկ ի՞նչ նշանակություն ունի գիրքը մեր օրերում և հենց հայերի համար: Նախ առաջին անգամ է, որ ամբողջական ժողովածույով թարգմանվում է այս հեղինակը: «Զանգակ» հրատարակչության թարգմանական ծրագրերի համակարգող Արթուր Մեսրոպյանը նշեց, որ այս գրքի ծնունդը մի քանի պատճառներ ուներ. հենց գրողի ՝ Ինգեբորգ Բախմանի կերպար, նրա դերը գրականության մեջ, արդիական լինելը 20-րդ դարից մինչ այսօր և կնոջ դերի բարձրացման խնդիրները:

Թարգմանչուհի Գայանե Գինոյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ փորձել է հնարավորինս ճիշտ ներկայացնել գրողին հայերենով, որ Բախմանը խոսի հայերեն: Հետաքրքիր է, որ արդեն հայերեն գրքի մի ընթերցող պատմել է նրան իր զգացողությունները, և դա եղել է այն, ինչ զգացել է Գայանեն ՝ նույնը գերմաներեն կարդալիս: Սա փաստում է այն մասին, որ թարգմանությունը իրոք հաջողված է և կենդանի:

zimultan-6 zimultan-2 zimultan-3


Հայ ընթերցողն աստիճանաբար հնարավորություն է ունենում հաղորդակից լինել համաշխարհային գրականության լավագույն ստեղծագործություններին շնորհիվ «Աշխարհը հայերենով» մատենաշարի: Սպասվում են նոր թարգմանություններ ինչպես Հարի Փոթերի գրքերից, աֆղան-ամերիկյան գրող Խալեթ Հոսեյնի «Եվ արձագանքեցին լեռները» ստեղծագործությունը, որը նույնպես արդիական թեմաներ է շոշափում կապված ընտանիքների աշխարհով մեկ սփռվածության հետ և այլն:

Իսկ «Զիմուլտան»-ը այնպիսի գործ է, որտեղ խորքային թեմաներն անսպառ են և կարելի է միշտ կարդալ, տարբեր ժամանակներում վերընթերցել և տարբեր հոգեվիճակներում տարբեր կերպ ընկալել ու բացահայտել գրողին:

Գիրքն արդեն առկա է գրախանութներում:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով