+374 99 12 80 82 Երկուշաբթի - 25 Նոյեմբեր 2024

Խորհուրդ ենք տալիս դիտել… «Վերադարձ դեպի Գյուրուն»


Golden-Apricot-12th-Yerevan«Վերադարձ դեպի Գյուրուն»` «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնում հայկական համայնապատկեր վավերագրական ֆիլմերի անվանակարգում առաջադրված ֆիլմերից:


Պրոդյուսեր՝                Կարա Սեթյան Մարսոն

Ռեժիսոր՝                     Ադրինե Գրիգորյան

Սցենարի հեղինակ՝   Դրու Ջոնս, Կարա Սեթյան Մարթսոն, Ադրինե Գրիգորյան

Օպերատոր՝                Վահագն Տեր-Հակոբյան

Մոնտաժ՝                      Չարլզ Մաքդոնալդ, Տիգրան Բաղինյան

Ֆիլմը պատմում է մի կնոջ մասին, որը իր պապիկի հետքերով վերադառնում է Թուրքիա, որպեսզի գտնի նրա ծննդավայրը, տունը: Նրա պապը 100 տարի առաջ՝ Ցեղասպանությունից փրկվելու նպատակով, հեռացել էր իր հարազատ գյուղից, բայց միշտ հիշում էր նրա մասին, նույնիսկ ուներ գրավոր նկարագրությունը այդ գյուղի: Այսպիսով, Ադրինեն ճանապարհ է ընկնում, Թուրքիայում հանդիպում է տարբեր թուրքերի, որոնք ցանկանում են օգնել նրան, սակայն նրանց բոլորին միավորում է մի բան՝ վախը: Վախ, որը չի ճանաչում ոչ ժամանակ, ոչ տարածություն: Վախ, որը ստիպում է մարդկանց հերքել անհերքելին, դավաճանել ճշմարտությանը: Ֆիլմը շատ զգացմունքային է և կարևոր, այն յուրաքանչյուրիս անձնական պատմությունն է՝ հիմնված 20-րդ դարի ամենամասշտաբային ոճրագործության զոհերից մեկի անձնական պատմության վրա:

Back-To-Gurun



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով