Մարտի 3-ին «Արվեստագիրը» Երևան քաղաքի պատմության թանգարանում էր, ուր տեղի ունեցավ լիբանանահայ լուսանկարիչ Գաբրիել Փանոսյանի «Աբստրակտ լուսանկարներ» ցուցահանդեսի բացումը: Բացման ընթացքում խոսք ասեցին արվեստաբաններ Սարո Գալենցը, Շահեն Խաչատրյանը և Մարինե Ստեփանյանը, ներկա էր նաև ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Այսպես կոչված աբստրակտ լուսանկարների ցուցահանդեսը կրում էր ինտերակտիվ բնույթ, քանի որ այցելուներին հնարավորություն էր ընձեռնվում անվանել իրենց դուր եկած լուսանկարը: Լուսանկարիչը հավատացնում է, որ հաճախ նույնիսկ պատահմամբ ստացված կադրերը կարող են դիտողի մոտ ասոցիացիաներ առաջացնել և այս պարագայում նա չի ցանկացել ներազդել դիտողի վրա և պարտադրել իր վերնագրերը: Լուսանկարնրն աչքի էին ընկնում հարուստ երևակայությամբ և նուրբ դիտողականությամբ: Միակ ռեալիստական լուսանկարը, որ կարելի էր հանդիպել ցուցահանդեսին` Արարատի համայնապատկերն էր, որ իհարկե, չէր կարող տեղ չգտնել սփյուռքահայ արվեստագետի ցուցահանդեսում: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 5-ը:
Թողնել մեկնաբանություն