ՊԱՏԱՐԱԳԱՏԵՏՐ
Վենետիկ. Տպ. Հակոբ Մեղապարտի, 1513
Տիտղոսաթերթ՝«պատարագաՏետր է սայ յ(իսուս)ի ք(րիստոս)ի ա(ստծո)յ»: Հակոբ Մեղապարտի կողմից արված թվագրությամբ 4-րդ տպագիր գիրքն է: Այն ներկայացնում է պատարագի կարգը հայ եկեղեցում: Բաղկացած է 88 էջից: Էջակալում չունի: Տպագրությունը կատարված է սև և կարմիր ձեռագրանման բոլորագրով: Հակոբ Մեղապարտի գրքերից միայն սա ունի հիշատակարան:
Թողնել մեկնաբանություն