+374 99 12 80 82 Կիրակի - 22 Դեկտեմբեր 2024

Նաստասյա Կինսկու ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները Երևանում


Nastassja-Kinski-Tess«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում 2015թ. հուլիսի 15-ին տեղի ունեցավ Նաստասյա Կինսկու մասնակցությամբ Ռոման Պոլանսկու  «Թես» ֆիլմի ցուցադրությունը: Ցուցադրությանը ներկա էին դերասանուհին, կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը, հայ դերասաններ և կինոսերներ: Նաստասյա Կինսկին մեծատաղանդ դերասան Կլաուս Կինսկու դուստրն է: Նրան համաշխարհային ճանաչում են բերել  Ալբերտո Լատուադայի «Եղիր, ինչպես կաս» կինոնկարը, ապա Ռոման Պոլանսկու «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր «Թես» ֆիլմը, 1979թ.-ին: Կինսկիի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից է նաև Վիմ Վենդերսի Կաննի մրցանակակիր «Փարիզ, Թեքսասը»: Նշենք, որ  «Ոսկե ծիրանի» այս տարվա հետահայաց ցուցադրությունների ծրագիրը նվիրված է Նաստասյա Կինսկիի ֆիլմերին: Կցուցադրվեն նաև Անդրեյ Կոնչալովսկու «Մարիայի սիրեցյալները» հուլիսի 15-ին ժամը 21:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում և Վիմ Վենդերսի «Փարիզ, Թեքսասը» հուլիսի 16-ին, 21:00-ին «Սինեմա Սթար» կինթատրոնում:

Լուսանկարները՝   Հասմիկ Բարխուդարյանի


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով