+374 99 12 80 82 Կիրակի - 22 Դեկտեմբեր 2024

«Մեկ երկրի պատկերներ. Արևելյան Գերմանիայի գեղարվեստական լուսանկարչությունը 1945-1995 թթ» ցուցահանդեսը:


Images-of-one-country2015-ի սեպտեմբերի 23-ին Հայաստանի ազգային պատկերասրահում «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի, Գերմանիայի Մորիցբուրգ (Սաքսոնիա-Անհալթ երկրամաս) թանգարանի և Հայաստանի ազգային պատկերասրահի համագործակցության շրջանակներում տեղի ունեցավ «Մեկ երկրի պատկերներ Արևելյան Գերմանիայի գեղարվեստական լուսանկարչությունը 1945-1995 թթ» ցուցահանդեսի հանդիսավոր բացումը, որին ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Գերմանիայի Մորիցբուրգի արվեստի թանգարանի տնօրեն Թոմաս Բաուեր-Ֆրիդրիխը, և Սաքսոնիա Անհաղթ երկրամասի մշակույթի և կրթության նախարար Շտեֆան Դորգերհոլը: Ցուցահանդեսի շրջանակներում ներկայացված էին շուրջ 21 լուսանկարչի 159 աշխատանք, որոնք հիմնականում պատկերում էին 1945-1995 թվականների Գերմանիան, պատմական կարևորագույն պահերն ու դժվարին ժամանակները, Բեռլինյան պատի կառուցման ու փլուզման ճակատագրական դեպքերը: Այդ լուսանկարները լավագույնս արտահայտում են ժամանակաշրջանի ոգին, սոցիալական հարաբերությունների փոփոխությունները, դրանց համար մղվող պայքարն ու հաղթանակը: Ցուցահանդեսը հետաքրքրական է հատկապես այն պատճառով, որ գերմանացի լուսանկարիչներին հաջողվել է այս օրհասական խնդիրներին նայել գեղարվեստորեն ու ձևավորել Արևելյան Գերմանիայի գեղարվեստական լուսանկարչության լավագույն ավանդույթները:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 3-ը:



Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով