+374 99 12 80 82 Հինգշաբթի - 26 Դեկտեմբեր 2024

Լավագույն նվերը գիրքն է


Book-day-004Արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել ամեն տարի փետրվարի 19-ին` ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը նշել գիրք նվիրելու տոնը:Հաճելի իրարանցում է տիրում քաղաքում: Մի գրախանութում տեսա փակցված “Գիրք նվիրելու օրն ամեն օր է” : Համաձայն եմ անխոս,բայց այս օրը բոլորն են իրար գիրք նվիրում` սկսած դպրոցական ամենափոքր տարիքի երեխաներից: Ինչ լավ է… ժպտում են,մակագրում և փոխանակվում գրքերով:Մի կտոր լույս են տանում իրենց տուն,որ թերթեն ու էջերից ծանոթ ու անծանոթ մտքերը լցվեն օդ,լցնեն սիրտն ու միտքը…
“Ընթերցանությունը երազելն է բաց աչքերով”-ասվում է ասացվածքում:”Առանց գրքերի տունը նման է առանց հոգու մարմնի”-հաստատում է երկրորդը:Բոլորն են ճիշտ:Իսկ մեր Չարենցն ասում էր.”Օ՜ գրքերի աշխարհը տիեզերք է անե՜զր:”
Գրքասեր հայության համար բազմաթիվ նախաձեռնություններ ու միջոցառումներ էին կազմակերպված:Անտարես հրատարակչությունն օրինակ մրցույթ էր կազմակերպել Ֆեյսբուք սոցիալական ցանցում`տեղադրելով 100-ից ավելի անուն գիրք,որոնք պետք էր տարածել և համապատասխան թվով հավանություն հավաքել:Արդյունքում առաջին 50 հոգին ստացան իրենց ցանկացած գիրքը նվեր:Book-day-002
Բուկինիստ գրախանութում մի քանր անակնկալ էր գործում: Նախ բոլոր գնորդներին տրվում էին բոնուս զեղչի քարտեր գրախանութից օգտվելու համար: Հետո անցկացվեց գրքաղաղ,որի հաղթողը գիրք ընտրեց իրեն նվեր:Գնումներ կատարողներին տրվում էր զեղչի քարտ ձեռքբերելու հնարավորություն և մի կուպոն,որը Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տոմսարկղ ներկայացնելիս մեկ տոմս գնելու դեպքում կտրվի ևս մեկ անվճար տոմս:

Նույն ոգևորությունն էր տիրում նաև Բյուրոկրատ գրախանութում: Այստեղ էլ գործում էին զեղչեր:Բացի այդ կար մի անկյուն,որտեղից կարելի էր նվեր-գրքեր վերցնել`ժամանակակից գրականությունից:Եվ քանի որ Հովհ.Թումանյանի ծննդյան օրն  էր,բոլոր երեխա այցելուներին տրվում էր Հ.Թումանյանի “Հեքիաթներ” աուդիոգրքերից:

Եվս մեկ միջոցառում կազմակերպել էր Անդին գրական-գեղարվեստական ամսագիրը: Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում ընթերցողները հնարավորություն ունեին հանդիպելու հեղինակների հետ,ովքեր սկզբում պատառիկներ կարդացին իրենց ստեղծագործություններից:Եվ ամենասպասվածը հեղինակների կողմից իրենց ընթերցողներին հենց իրենց մակագրությամբ  գրքեր նվիրեցին:
Օրը նվերաշատ էր…գեղեցիկ անակնկալներով:

Զանգակ հրատարակչությունը ևս ամփոփեց «Ընծայիր գիրք» նախաձեռնությունը, որի շրջանակներում մասնակիցները հնարավորություն ունեցան գիրք ընծայել իրենց ընկերներին ու հարազատներին, Զանգակ գրատան շնորհիվ:

Թող այս կարևոր տոնը ամեն տարի կրկնվի և գրքի հետ մարդկանց նվիրենք նաև բարություն ու սեր….


Book-day-001 Book-day-003 Book-day-005


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով