2016թ. հունիսի 25-ին, ժ. 18:00–ին Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում տեղի կունենա Քիքիի (Գրիգոր Միքայելյան) և Նարինեի (Նարինե Իսաջանյան) աշխատանքների ցուցահանդեսը:
Թանգարանում ավանդույթ է արդեն դարձել ներկայացնել այս երկու հեղինակների վերացական աշխատանքները, որոնց միջոցով նրանք կկիսվեն իրենց յուրահատուկ աշխարհայացքով, քանզի ինչպես ասում է Քիքին. «Նկարիչը նա չէ, ով նկարում է, այլ նա է, ով ուզում է կիսվել աշխարհի իր յուրահատուկ ընկալումով»: Մուտքն ազատ է:
Թողնել մեկնաբանություն