+374 99 12 80 82 Կիրակի - 22 Դեկտեմբեր 2024

[Inogen] Հայկական ժամանակակից երաժշտության ընդհատակյա գործունեությունը. Զրույց խմբի համահիմնադիր և կիթառահար Սարգիս Օհանյանի հետ


 Նոր «Inogen»՝  հին գաղափարախոսությամբ

2015 թվականին  հիմնադրված  «Inogen»ը  ենթարկվել է ավելի շատ փոփոխությունների,քան կարելի էր ակնկալել նորնոր ասպարեզ  եկած  խմբից: Նախնական  կազմից այժմ թիմում են միայն Աբգար Ալավերդյանը և Սերգեյ Ալեքսանյանըիսկ նախկին  «Սիրիուս » անվանմանը փոխարինել է   «Inogen»ը:  Շարունակելով բացահայտել հայկական ժամանակակից  ռոք խմբերին՝  ձեզ ենք ներկայացնում  պրոգրեսիվ ջենթ, դեթ մետալ խմբի   կիթառահար  Սարգիս Օհանյանի հետ հարցազրույցը:

 Inogen-001

Ինչպե՞ս ընտրվեց  խմբի նոր անունը:

Անկեղծ ասած  ՝միշտ դեմ եմ եղել հին՝ Սիրիուս ,անվանը: Այն չէր համապատասխանում մեր ստեղծած երաժշտությանը: Նոր անվան հեղինակը ես եմ,քանի որ խմբում գերբնական բաների տարածը ես եմ (ծիծաղում է) : Ուզում էի,որ անունը լրիվ այլ աշխարհից լինի: Inogen նշանակում է  ուրիշ գեն,ոչ երկրային:

Հայու գենի հետ,փաստորեն,առնչություն չունի:

Չէ-չէ,հարցը հայի կամ ռուսի մեջ  չէ,հարցը մարդու գենն է:

Ինչպե՞ս  է  ստացվում տարբեր մասնագիտության և հայացքների մարդկանց մեկտեղումը  Inogen –ում: Տուրուդմփոցներ շա՞տ  են լինում:

Տուրուդմփոցներ, իհարկե,լինում են:Մենք բազմաճաշակ մարդիկ ենք,բայց շուտ ենք ընդհանուր հայտարարի գալիս:Մի բաժակ կոֆեից ու մեկ սիգարետից հետո,միանգամից հասկանում ենք իրար:

Ջիմ Ջարմուշ՝Coffee and Cigarette՞s

-Այո (ժպտում է ) :

Ի՞նչ  թեմաներ  եք  շոշափում  Ձեր  երգերում, ո՞րն  է  հիմնական  ասելիքը:
-Սնահավատություն,վախ,մենակություն,գիժ երիտասարդություն… Թեմաներն ամեն անգամ նոր են:Կախված է պահից:

Inogen-002

Ինձ հայտնի է,որ առաջիկայում  նախատեսում  եք  մասնակցել  Վրաստանում  կայանալիք փառատոնին: Մի   փոքր  մանրամասնեք՝ի՞նչ  փառատոն է դա  և ի՞նչ ակնկալիքներ  ունեք:
Խոսքը Tbilisi  Jam  fest 2017-ի մասին է ,որը մի քանի տարի է,ինչ գործում է: Այստեղ հաղթողը կմեկնի Գերմանիա՝ մասնակցելու հայտնի Wacken ֆեստին: Ներկա պահին ակնկալում ենք մասնակցություն վրաստանյան համերգին:

Նախատեսու՞մ  եք  տեսահոլովակ  նկարահանել:

Անպայման,ավելի շուտ պետք  է  նկարահանեինք,պարզապես սպասում էինք կազմն  ու անունը որոշվեն և հստակեցվեն,այնուհետև զբաղվենք տեսահոլովակի և ձայնագրման հարցերով:

Շատերն  են  այն  կարծիքին, որ  ռոքը  Հայսատանում  սերում  է  Վանաձորից: Ներկայումս էլ ասպարեզում   մի    շարք  վանաձորյան   խմբեր կան:ինչո՞վ  է  դա պայմանավորված:Մի՞թե այստեղ էլ  վանաձորցու  գենն  է  իրենն  ասում:

Ես միանշանակ համաձայն եմ դրա հետ, ու ոչ միայն ես, այլև երևանյան  ռոք խմբերի մեծամասնությունը: Դրա պատճառը մեծամասամբ   այն է,որ մեզ մոտ՝Վանաձորում,չկան տարատեսակ ժամանցային վայրեր, փաբեր: Մարդիկ օր ու գիշեր պարապում  են և  զբաղվում առաջնային հարցերով: Սրա արդյունքում միշտ էլ  լավ  որակ ենք տվել:

Inogen-003 Inogen-004


-Դուք  հիմնականում անգլերեն եք ստեղծագործում:Չե՞ք կարծում,որ տեղական ռոք խմբերին անհրաժեշտ է հայալեզու ստեղծագործել ՝նկատի ունենալով  անգլալեզու խմբերի առատությունը:

Չեմ կարծում, քանի որ եթե խումբը  նպատակ ունի համերգներով դուրս գալ, տեքստերը պետք է  լինեն բոլորին  հասանելի լեզվով:

Ի՞նչ  կարող  ես  ասել  հայկական ռոք  բեմի  մասին, դժվարությունների մասին, որոնց  հանդիպում են ժամանակակից, երիտասարդ  խմբերը:

Ընդամենը ասեմ,որ Հայաստանում չհիասթափվելը շատ դժվար է,շա՜տ դժվար: Այսօր խմբերիս ոգևորող հիմնական գործոնը հանդիսատեսն է,որովհետև երբ տեսնում ես, որ այդքան մարդ եկել և քո երաժշտության տակ «տժժում» է, զգում ես, որ պետք ես:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով