2017թ. փետրվարի 7-ին, ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա հանդիպում նկարիչ, ռեժիսոր Սուքիաս Թորոսյանի հետ: Հանդիպումը կրում է «Հայկական մշակույթը համաշխարհային դարբնոցում» խորագիրը: Միջոցառման ընթացքում Սուքիաս Թորոսյանը կխոսի հայկական մշակույթի նշանակության մասին՝ ներկայացնելով Հայաստանը՝ որպես համաշխարհային մշակույթի զարգացման կարևորագույն օջախ: Մուտքն ազատ է:
Թողնել մեկնաբանություն