+374 99 12 80 82 Կիրակի - 22 Դեկտեմբեր 2024

Դեն Բրաունի «Ինֆեռնոն» գրքի շնորհանդեսը դեկտեմբերի 17-ին

Բաժին: ԱՖԻՇՆԵՐ

«Զանգակ» հրատարակչության նախաձեռնությամբ լույս է տեսել Դեն Բրաունի՝ առայժմ մինչև 52 լեզվով թարգմանված և 19 միլիոն օրինակով հրատարակված ժամանակակից թրիլլերը՝ «Ինֆեռնոն» ՝ Վահե Արսենի թարգմանությամբ: Դեռևս 2013թ.՝ հրատարակման տարում, այն դարձավ «USA TODAY»-ի թիվ 1 բեսթսելլերը: Գրողի առաջին հիթը՝ «Դա Վինչիի ծածկագիրը»՝ կրկին բազմամիլիոնանոց տպաքանակով, բեսթսելլեր էր դարձել 2004թ. և 2006թ.:Presentation-of-Dan-Brown-Inferno-poster
Բացահայտե՛ք Դեն Բրաունի՝ սիմվոլների և համաշխարհային արվեստի հանդեպ մեծ կիրքը՝ հանձին ֆլորենտացի մեծագույն բանաստեղծի՝ Դանտե Ալիգիերիի: «Դժոխքը»՝ «Ինֆեռնոն», որն «Աստվածային կատակերգության» առաջին մասն է, ոգեշնչել է ամերիկացի գրողին՝ ստեղծելու կոդավորումներ և ահասարսուռ ուղերձներ ոչ միայն Ալիգիերիի գաղտնաբառեր ծառայող տողերում, այլև Վերածննդի մեծագույն վարպետների կտավներում: Դեն Բրաունի նորահնար աշխարհը հայ ընթերցողին իր ողջ խորհրդավորությամբ կներկայանա 2015թ. դեկտեմբերի 17-ին՝ ժամը 17.00-ին, «Զանգակ» գրատանը:

Հասցեն՝ ք. Երևան, Կոմիտասի պող. 49/2:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով