Սեպտեմբերի 1-ին 2016թ. Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի կունենա Ժոզեթ Տառամարկայի «Արմատախիլ եղածները» ցուցահանդեսի բացումը,որը կտևի մինչև սեպտեմբերի 11-ը: Ժոզեթ Տառամարկայի «Արմատախիլ եղածները» նախագծի հետ համատեղ կներկայացվի Հովհաննես Մարգարյանի վիդեոինստալյացիան, հիմնված իր հոր՝ Հրանտ Մարգարյանի խոստովանությունների հիման վրա։
Ժոզեթ Տառամարկայի ինստալյացիայից ոգեշնչված՝ բացման օրը, սեպտեմբերի 1-ին, Էդմոնդ Հաբեթյանը (Ֆրանսիա) կներկայացնի պերֆորմանս՝ հայ ալտիստ Գրիգոր Առաքելյանի նվագակցությամբ։
Երկրորդ պերֆորմանսը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին,որից հետո կկայանա «Արմատախիլ եղածները» ցուցահանդեսի քննարկումը։
Թողնել մեկնաբանություն