+374 99 12 80 82 Երկուշաբթի - 23 Դեկտեմբեր 2024

Արքաների Քաղաքամայրը. Արտաշատ


Արտաշատ մայրաքաղաքը կառուցվել է Արտաշես առաջինի օրոք մ.թ.ա. II դարում: Հայտնի է, որ Արտաշատի տեղադրությունը որոշելիս, հայոց արքային օգնել է կարթագենացի հռչակավոր զորավար Հաննիբալ Բարկան, որը հանդիսանում էր  Հռոմի ոխերիմ թշնամին: Արտաշատը կառուցվում է Արաքս և Մեծամոր գետերի միախառնումով ստեղծված՝ 12 փոքր ու մեծ բլուրների վրա: Հիմնվելով անտիկ հեղինակների վկայությունների վրա՝ պարզ է դառնում, որ քաղաքամայրը եղել է տարածաշրջանի զորեղ  առևտրական քաղաքներից մեկը,  գտնվել է միջազգային առևտրական ճանապարհների խաչմերուկում, այսինքն` տեղի ընտրությունը շատ հաջող էր կատարված թե՛ ստրատեգիական և թե տնտեսական առումով ու միանգամայն համապատասխանում էր այն բոլոր պահանջներին, որոնք, ըստ անտիկ հեղինակների, անհրաժեշտ էին քաղաքի կառուցման համար: [1, էջ 181-188]

Artashat-The-plan-of-the-first-hill-of-Artashat

Արտաշատի առաջին բլրի հատակագիծը. Ճարտարապետ` Արմեն Տոնիկյան

Մի շարք  եվրոպացի միսսիոներներ, ճանապարհորդներ, ինչպես նաև տեղի գիտնականներ, որոնցից էր նաև խոշորագույն գիտնական Ղեվոնդ Ալիշանը՝ հիմնվելով պատմիչների հիշատակությունների վրա փորձում էին գտնել Արտաշատի տեղադրությունը, սակայն նրանք շփոթել էին Դվինի ավերակները Արտաշատի հետ, քանի որ Դվինի հարևանությամբ Վերին Արտաշատ գյուղն է գտնվում: Այստեղ՝ 1899թ. պեղումներ էր իրականցնում անվանի հայագետ Նիկողայոս Մառը, սակայն նա  չհաստատեց արդյոք Արտաշատն է այստեղ, թե՞ Դվինը: Այսպիսով և ավարտվեցին Արտաշատ մայրաքաղաքի որոնումները: [2, с. 17]

 1967 թ.  Փոքր Վեդի  գյուղում՝ շինարարական աշխատանքների ժամանակ, աշխատողները հանդիպում են մի քարի,  որի վրա երևում  են  լատիներեն տառեր։  Դրանցից մեկը` առաջինը, բաղկացած է կրաքարե հինգ սալից (երկ. 8,5 մ, լայն. 0,80 մ): Արձանագրությունը պատկանում է Տրայանոս կայսրին, ընթերցվում է հետևյալ կերպ. «Իմպերատոր Կեսար աստվածային, Ներվայի որդի Ներվա Տրայանոս, օպտիմոս (լավագույն), օգոստոս (վեհափառ), Գերմանիկոս (գերմանական), Դակիկոս (Դակիական), Պարթևիկոս (Պարթևական), գերագույն քուրմ մաքսիմոս (մեծագույն), տրիբունի իշխանությամբ (օժտված) 20 անգամ, կայսր (հռչակված) 13 անգամ, հյուպատոս անգամ,  (հայրենիքի, հայր՞), սկյութական IV լեգեոնը կատարեց (կանգնեցրեց): Արձանագրությունը գրված է` «116 թ. փետրվարի 20-ից կամ 21-ից հետո և դեկտեմբերի 10-ից առաջ» [3, էջ 308]:

Artashat-Latin-inscription-of-Emperor-Trayanos-found-from-the-village-Poqr-Vedi

Տրայանոս կասյեր լատիներեն արձանագրությունը գտնված Փոքր Վեդի գյուղից

   Քանի որ Փոքր Վեդին գտնվում  Է  պատմական Արտաշատ  մայրաքաղաքի  հյուսիս-արևելյան սահմաններում,  հայտնաբերված  բոլոր  նյութերը  կապվում  են  այդ  հին  մայրաքաղաքի և ընդհանրապես  հայոց  պատմության  շատ կարևոր  բացթողումների  հետ:  Ի վերջո մեկնարկեցին քաղաքամայր Արտաշատի պեղումները: 1967 թ. սկսվեցին տեղանքի մեծամասշտաբ ուսումնասիրությունները, իսկ  արդեն  1970 թ. սկսած պեղումները հարուստ ու բազմատեսակ նյութեր տվեցին` բացահայտելով քաղաքի բազմակողմանի զարգացած մշակույթը: Պարզվեց, որ Արտաշատի բլուրները բնակեցված են եղել դեռևս վաղ երկրագործական շրջանում: Այդ են վկայում VII և VIII բլուրներում հայտնաբերված մ. թ. ա. V-IV հազարամյակի բնավայրի հետքերը:

 I բլուր.  Առաջին բլուրը իրենից ներկայացնում է եռանկյունաձև հատակագիծ ունեցող, մեծ սրահներով և  աշտարակներով կառույց, որոնց տրամագիծը որոշ հատվածներում հասնում է 9-10 մետրի: I բլուրը սկիզբ է առնում հյուսիային կողմից: Բլուրն ունի պաշտպանական նշանակություն: Այստեղ բացվել են զորանոցային տիպի շինություններ, դարբնի, զինագործի և այլ արհեստանոցներ։

    II բլուր.  Առաջին բլրի հարավարևմտյան կողմից պատերը իջնում են, որոնք և միացնում են առաջին և երկրորդ բլուրները: Այն ունի 70 մ բարձրություն, ծառայել է իբրև միջնաբերդ:

 III և IV բլուրներ.  II և IV բլուրները մտնում էին պաշտպանական ընղհանուր համակարգի մեջ և ապահովում III բլրի կապը V բլրի ու քաղաքի մյուս թաղամասերի հետ:

Artashat-The-Acropolis-of-the-capital-Artashat-with-Urartian-brick-buttresses

Արտաշատ մայրաքաղաքի միջնաբերդը, ուրարտական աղյուսե, որմնահեծ պարիսպներով:

    V բլուր . V բլուրը բնակության համար շատ հարմար է (նկատելի են մեծ վառարանների հետքեր): Պեղումների արդյունքում բացվել են բնակելի տներ, դարպասի դիմաց` մասնավոր արխիվի մնացորդներ [4, p. 365-370,] : Հնարավոր է, որ այստեղ է եղել մաքսատունը և հրապարակ-շուկաներից մեկը:

  VI բլուր.  Արտաշատի պաշտամունքայի կենտրոնը VI բլուրն էր (բարձ. 50 մ), որի վրա կառուցվել է Հայաստան աշխարհի և Արտաշատի հովանավոր Անահիտի,ինչպես նաև թագավորի նախնիներին  նվիրված տաճարը: Հայտնի է, որ պաշտամունքային վայրերը չեն փոխվում. այստեղ է գտնվում Խոր Վիրապը:

VII բլուր .  Այս բլուրը իրենից ներկայացում է արհեստավորական թաղամաս, այստեղ ապրել են արհեստավորներ և միջին դասի քաղաքացիներ: Չպետք է մոռանալ զինվորականությանը, որովհետև VII բլուրը  I բլրի նման, իր դիրքով, ուներ շատ կարևոր ֆունկցիա։ Դա՝I,III,IV և V բլուրների հետ միասին II և VI  բլուրների պաշտպանության ապահովումն էր։

VIII  բլուր . VIII բլրի վրա հայնտաբերվել են մի քանի բաղնիքներ, կիր պատրաստելու վառարան, գինեգործության հետ կապված մի շարք պարագաներ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այն եղել է արհեստավորների տարածքը:

Մյուս բլուրները նույնպես ունեցել են պաշտպանական  պարսիպներ և կազմել են քաղաքի  մասը: Սակայն, քանի որ Արտաշատի բլուրները հարուստ են սև մարմարով՝ մի քանի բլուրներ պայթեցվել են, ինչի հետևանքով տուժել են նաև կառույցները:

Artashat-Public-baths,-located-in-the-South-eastern-side-of-the-capital-Artashat

Արտաշատ մայրաքաղաքի հարավարևմտյան կոմղում գտնվող հասարակական բաղնիքի տարածքը:

Artashat-One-of-the-great-hipocaustic-baths-of-Artashat

Հասարակական բաղնիքի ամենամեծ բաղնիքներից մեկը հիպոկաուստիկ սյուներով:

Հետագա տարիներին՝ մասնավորապես 2003թ.-ից սկսած Արտաշատի պեղումները իրակացվում են ներկայիս բլուրներից դեպի հարավ-արևմուտք՝ Արաքս գետի հարևանությամբ: Այստեղ բացվել են մոնումենտալ շինության բացառիկ հետքեր: Ուշագրավ է հասարակական բաղնիքը՝  իր հիպոկաուստիկ սյուներով և մոզաիկ ամենատարբեր պատկերներով: Այն բաղկացած է 9 մեծ ու փոքր սենյակներից, որոնք բավականին լավ են պահպանվել: Բացառիկ նշանակություն ունի բաղնիքի հարևանությամբ հայտնաբերված տաճարը, որը, թերևս, ՀՀ տարածքում հայտնաբերված ամենավաղ ու ամենամեծ հեթանոսական տաճարն է (մինչ այս մեզ հայտնի էր միայն Գառնիի տաճարը): Տաճարը ունի մոտ 22.5 մ լայնություն և 30 մ երկարություն: Տաճարը կառուցված է հսկայական ժայռերի վրա, որոնք հղկված են և ծառայում են որպես ստիլոբադ: Տաճարի սյուների վրա առվակոսներ են փորագրված (կանելյուռներ), տաճարը ունեցել է երեք հսկայական ակռոտերիներ և այլն: Պեղումներից մինչ օրս էլ ի հայտ են գալիս այդ շքեղ տաճարի բեկորները, որոնք թույլ են տալիս պատկերացում կազմել հին Հայստանի տաճարաշինության և ճարտարապետության մասին:

Artashat-A-fragment-of-the-mosaics


Հատված խճանկարից

Artashat-The-reconstruction-of-the-temple,-found-near-the-banks-of-the-river-Araqs

Արաքսի ափին հայտնաբերված տաճարի վերակազմությունը. ճարտարապետ` Գևորգ Գյուլամիրյան

    Պեղումները չեն դադարում անակնկալներ մատուցել ոչ միայն մեզ՝ հայերիս, այլ նաև ամբողջ աշխարհին: 2013թ. պեղումների ընթացքում  վառված գերանների տակից ի հայտ եկան շուրջ 850  Սասանյան կնքադրոշմներ ամենատարբեր պատկերներով՝ Սասանյան արքաներ (Շապուհ II, Վարահրան I, Արդաշիր և այլն), նախարարներ, կենդանիներ և այլն: Փաստորեն մենք գործ ունենք հսկայական մի արխիվի հետ, որը  հաստատում է այն փաստը, որ Արտաշատը առևտրական քաղաք է եղել:

2014թ. իրականացվող հնագիտական աշխատանքների ժամանակ՝  բաղնիքի կից սենյակի պատը բացելիս, հայտնաբերվեց հաջորդ անակնկալը՝ որմանկարներով մի սրահ, որոնք բացառիկ են և միակն են տարածաշրջանում: Դրանք նման են Պոմպեյ և Հերկուլանում քաղաքների հնագիտական պեղումներից ի հայտ եկած որմնանկարներին՝ ամենատարբեր գույներով, բուսաերկրաչափական բազմաժանր զարդամոտիվներով:

            Հարկ եմ համարում կրկին նշել, որ Արտաշատը լինելով մայրաքաղաք` դարձավ Հայաստանի քաղաքական ու տնտեսական հզորության մարմնավորումը: Այն՝ իր ռազմավարական դիրքի և տնտեսական բարենպաստ պայմանների շնորհիվ, հինգ հարյուր տարուց ավելի պահպանեց առաջին քաղաքի դերը, որի վառ վկայությունն են բազում տարիների հնագիտական աշխատանքների շնորհիվ հայտանաբերված արխիվները: Արտաշատը բազմաշերտ և բազմաբովանդակ մի հուշարձան է, որի մեջ կարող ենք գտնել պատմություններ և քաղաքակրթություններ, մշակույթներ և մշակութային զարգացման  կարևորագույն փուլեր: Սպասում ենք նոր անակնկալների, Արտաշա՛տ:

  1. Ժ. Դ. Խ ա չ ա տ ր յ ա ն. Հայաստանի անտիկ շրջանի քաղաքներն քաղաքաշինությունը
  2. Б. Аракелян, АрташатI,Ереван 1982 с. 17

3.Բ. Ն. Ա ռ ա ք ե լ յ ա ն. Լատիներեն արձանագրություններ Արտաշատմայրաքաղաքից.ՊԲՀ, 1967

  1. Ž. D. K h a c h a t r i a n. The Archives of Sealings Found at Artashat (Artaxata).– “Bulletin de correspon-dance Hellenique”, Supplement 29, Paris, 1996, pl. 73-76


17 մեկնաբանություն
  1. Անի

    7 Հունիս 2015 17:26

    Ներեցեք,կարո՞ղ եք տեղադրել բաղնիքի հարևանությամբ հայտնաբերված տաճարի հատակագիծը:

    Պատասխանել
  2. Armen

    7 Հունիս 2015 21:03

    այն բաց է որպես թանգարան ? գիդ կա?

    Պատասխանել
  3. Hayk

    Hayk

    8 Հունիս 2015 00:38

    Ոչ հատակագիծ դեռևս հասանելի չէ և հասանելի չէ քաղաքացիներին որովհետև գտնվում է չեզոք գոտում

    Պատասխանել
  4. Անի

    8 Հունիս 2015 00:43

    Քանի որ սահմանի մոտ է, հատուկ թուjլտվություն է պետք հնավայր մտնելու համար, իսկ գիդ չկա)

    Պատասխանել
  5. Hayk

    Hayk

    8 Հունիս 2015 01:21

    Անի հատակագիծը ձեզ ինչ որ հետազոության համար է պետք թե պատկերացում կազմելու ?

    Պատասխանել
    • Անի

      15 Հունիս 2015 12:48

      Հետազոտության համար է պետք: Եթե պերիպտերոս տիպի (ինչպիսին նաև Գառնին է) տաճարներ հայտնաբերվեն Հայաստանի տարածքում , հիանալի կլինի: Իսկ Արտաշատի հնավայրում եղել եմ: Տաճարն էլ, եթե չեմ սխալվում, քառակուսի հիմքով է: Այդ պատճառով մտքովս չեր անցել, թե պերիպտերոս կարող է լինել: Եվ մի հարց էլ. բացի սյուների հատվածներից, էլի ինչ-որ բան հայտնաբերվել է?

      Պատասխանել
  6. Ամիրան

    8 Հունիս 2015 15:14

    Ողջունում եմ Հայկ ջան, հրաշալի ինֆորմացիոն նյութ է, սակայն սրանով չբավարարվես, խորացիր և ուսումնասիրիր որքան կարող էս, քո Արտաշատյան հերթն է հասել,բարձր պատասխանատվությամբ ցույց տուր նոր որակ՝ ժամանակից առաջ ընկիր… սա իմ զգացած հրամայականն է… եթե սխալվում եմ, ոչինչ…Աստված հաջողի…

    Պատասխանել
  7. Hayk

    Hayk

    19 Հունիս 2015 20:08

    Ani duq aseciq exel eq Artashatum nax ev araj xosenq hatakagcix – hatakagic iharke ka ete hnagety inch vir ban pexuma hajord ory hatakagicy patrasta bayc harcy dranum chi es chem asel chka hatakagic uxaki asumem hasaneli chi chem texadrel vortev hamarum em hodvacy yndhameny canotagrutyun ev shat qich texekutyun em texadrel ev chem grnum chisht texadrel hatakagicy ;): Isk inch verabervuma tachari stilobatin apa asem dzez jayri mej tashvac qarer en entex sharvacq chka inch vor ban shpotum eq… erevi Jores Khachatryani het eq ekel inqy uriwh hartakai masina patmel entex bazum hartakner kan mijev tacharnel hartak ka srbazan ev ayln 😉

    Պատասխանել
  8. Hayk

    Hayk

    20 Հունիս 2015 01:40

    isk arhasarak huna hromeakan tacharneri himqy qarakusi chi uxxankyuna

    Պատասխանել
    • Անի

      21 Հունիս 2015 20:51

      Ես Ձեզ նկարը կուղարկեմ, տեսնենք մենք միևնույն տաճարի մասին ենք խոսում թե ոչ, եթե այո, ապա իմ ասած տաճարի հարթակի քարերը միգուցե ժայռերի մեջից հանված և հղկված սալեր են, բայց ոչ թե տաճարը կառուցված է հսկայական ժայռերի վրա, որոնք հղկված են և ծառայում են որպես ստիլոբադ: Իսկ պերիպտերոսի վերաբերյալ ես նույն միտքն եմ հայտնել. այն ուղղանկյուն հատակագիծ է ունենում միայն, ինչպիսի հատակագիծ չեմ տեսել Արտաշատում:

      Պատասխանել
      • Hayk

        Hayk

        22 Հունիս 2015 16:22

        Ցիտում եմ Ձեզ <>
        Տաճարը ենտեղ մի հատա Անի ջն ես 5 տարիա ենտեղ աշխատումեմ գուցե միքիչ գիտեմ:Դ
        Ես գերլ եմ որ տաճարը կառուցված է հսկայական ժայռերի վրա, որոնք հղկված են և ծառայում են որպես ստիլոբադ, սիկ ամափոքր հղկված ժայռիկի բարձրությունը 1,5 մ ա մոտավորաես ու ետ ամբողջը ժայռա Անի ջան ուրմն ես լավ գիդեմ, որտև ենտեղ տեղեր կան ձզ դրժվար թե Ժոռեսը տաներ որևտը վտանգավորա հակառակ կողմը Արաքսի մոտ երևում են հսկայական ժայռերը,,, 🙂 ու էլի եմ ասում հոդվածը ընդամենը ծանոթաջրությունա չեմ դրա համար հատակաագիծ ու մանրամասներ չեմ դնում որտև պետք չի )

        Պատասխանել
        • Hayk

          Hayk

          22 Հունիս 2015 16:26

          Ցիտումեմ Ձեզի մասը չի երևում չգիդեմ ինչի, դուք գրել էիք ոչ թե ուղանյկույ ն այլ -տաճարնել եթե չեմ սխալվում քառակուսի հիքով է 😉 իսկ Արտաշատինը ուղանկոոյւն է ախր չէք տեսել ոչել քարերնեք նոռմալ տեսել,,, միանշանական ժայռը հղկածա ու ծառայում ստիլոբատ տաճարի համար;)

          Պատասխանել
  9. Փյունիկ

    29 Հոկտեմբեր 2015 14:37

    Բարեվ
    Թեհրան պետական համալսարանի ճարտարապետական ֆակուլտետի դոկտորականի ուսանող եմ, աշխատում եմ իրանական և հայկական պաշտամունքային կառույցների ընդհանրությունների վրա և ինձ հետաքրքրում է հայկական յուրաքանչյուր նախաքրիստոնեական տաճար, եթե հնարավոր է և ինչ պայմաններով որ անհրաժեշտ է կուզեմ տեղեկություններ ստանալ
    Շնորհակալություն

    Պատասխանել
  10. Hayk

    Hayk

    3 Նոյեմբեր 2015 12:01

    ԲԱրև Ձեզ Փյունիկ կապնվեք ինձ հետ իմ հասցեյով gyulamiryan@gmail.com ինչով կարող եմ օգտակար կլինեմ

    Պատասխանել
  11. Լևոն

    11 Սեպտեմբեր 2016 15:31

    Հայկ ջան շնորհակալություն օգտակար ինֆորմացիայի համար։ Միքանի հարց ուղված քեզ։ Ինչու՞ է քաղաքը փակ այցելուների համար։ Հասկանում եմ պեղումներ են և պետք չէ խանգարել, բայց միթե՞ չկա այնպիսի մաս, որ լիովին բացված է։ Երբ մոտավոր կվերջանա ողջ քաղաքի պեղումները։

    Պատասխանել
    • Hayk

      Hayk

      5 Հոկտեմբեր 2016 23:10

      Շնորհակալ եմ հարգելի Լևոն: Ներկայումս պեղվող հատվածը որի մասին վերը նշել եմ ցավոք գտնվում է չեզոք գոտում, ոտեղ ռուսական ռազմաբազաներից մեկն է տեղակայված, և այս է պատճառը որ մադրի չեն կարող այցելել հուշարձան: Սակայն հնարավոր է շրջել Արտաշատի 12 բլուրներից վրա տարածված հուշարձանը: Իսկ պեղումները դեռ մի քանի սերունքել կպեղի, քանի որ տարածքը ահռելի է:

      Պատասխանել
      • Լևոն

        18 Դեկտեմբեր 2016 15:57

        Հարգելի Հայկ, իսկ այն հանգամանքը, որ քաղաքի մի մասը գտնվում է չեզոք գոտում արդյոք չի խանգարում պեղումների։ Եվ այն տաճարը, որը դու նշել էիր նույնպե՞ս գտնվում է չեզոք գոտում։

        Պատասխանել

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով