+374 99 12 80 82 Կիրակի - 22 Դեկտեմբեր 2024

«Աննա Ֆրանկի օրագիրը» | Գրքի շնորհանդես

Բաժին: ԱՖԻՇՆԵՐ

Դեկտեմբերի 9-ին ժամը 15:00 տեղի կունենա «Աննա Ֆրանկի օրագիրը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։

Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը։
Թարգմանիչ՝ Լուսինե Համբարյան։
Շնորհանդեսի ընթացքում գիրքը կվաճառվի 25% զեղչով։
Օրագիրը գրված է 20-րդ դարի քառասունականների արյունալի օրերին մի հրեա աղջկա՝ Աննա Ֆրանկի կողմից: Այն իրական պատմություն է իրական մարդկանց մասին: Առաջին անգամ «Աննա Ֆրանկի օրագիրը» հրատարակվել է 1947 թվականին՝ պատերազմից երկու տարի անց: «Աննա Ֆրանկի օրագիրը» 20-րդ դարի ցեղասպանություններից մեկի՝ Հոլոքոստի մասին պատմող ամենաազդեցիկ փաստաթղթերից է: 1947թ. առաջին անգամ հրատարակվելուց հետո այն ընթերցվել է միլիոնավոր մարդկանց կողմից՝ դառնալով ոգեշնչող վկայություն մարդկային կամքի անխորտակելի բնույթի մասին: Այս պարզ, մանկական օրագրի մեջ լսվում է միլիոնավոր անմեղ մարդկանց անժամանակ ընդհատված ձայնը. թերևս հենց սա է պատճառը, որ տասներեքամյա աղջկա խոսքը հասավ ընթերցողին և սիրվեց աշխարհի բոլոր ծագերում…
Սույն հրատարակության մեջ տեղ են գտել օրագրից այնպիսի հատվածներ, որոնք ներառված չեն եղել նախկինում: Շնորհիվ այդ լրացումների՝ ընթերցողը կարող է ավելի խորը թափանցել Աննայի աշխարհը, ավելի մանրամասն հասկանալ այս ընտանիքի և նմանատիպ հազարավոր ընտանիքների կյանքը, ողբերգությունը, հույզերն ու հույսերը պատմության այդ ժամանակահատվածում:
​«Աննա Ֆրանկի օրագիրը», լինելով իր տեսակի մեջ յուրահատուկ նմուշ, հիրավի կարելի է համարել անցյալի դեպքերը ականատեսի պես համակողմանի ընկալելու բացառիկ հնարավորություն: Այս օրագիրը երազանքների, դրանց հասնելու ճանապարհի, ցավի ու կորստի արանքում գտած հարաբերական երջանկության, մարդու ու նրա պայքարի մասին է: Իսկ այդ պայքարը երբեք չի վերջանում:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով