…Բոլշևիկադաշնակցական հակամարտության վրա հենված պատմագրությունը, «Կարսի 1920 թ. անկումը» քննելիս, շեշտը հիմնականում դրել է արտաքին պատճառների վրա: Այնինչ, և՛ երեկ, և՛ այսօր, արտաքին և դիվանագիտական պատճառներն ածանցյալն են ներքին խորքային պատճառների: Այդ օրերին տիրող գաղափարական, ռազմական, բարոյահոգեբանական, վարչաիրավական դրությունը հանգեցրել է բարոյալքության, դավաճանության, դասալքության, թալանի, խորացրել է եղած օտարամոլությունը և անտարբերությունը՝ որձատելով թե՛ ռազմաճակատը, թե՛ թիկունքը: Եվ, եթե պատմագիտությունը, Կարսն առանց դիմադրության թշնամուն տալու հարցում, փնտրում է մեղավորներ, ապա առաջին հերթին պիտի գտնի «ՄԵՆՔ»-ի մեջ: «ՄԵՆՔ»-ից դուրս չկա ապաշխարություն… [1]
Աշխատությունը լուսավորում է «Կարսի 1920 թ. անկման» ճշմարիտ պատճառները, մեկտեղում է այդ օրերի բարոյահոգեբանական դրությամբ պայմանավորված ինքնասպանությունների մանրամասները` որոշակիացնելով մինչ այս ցաքուցրիվ եղած պատկերը:
Գրքույկը կարող եք գտնել Bookinist/Բուկինիստ գրախանութում (Մաշտոցի 20), ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանում, Ազգային գրադարանում, Ավ. Իսահակյանի անվ. գրադարանում, Ազգային գրապալատում, ԵՊՀ գրադարանում:
- Պետրոսյան Դ., Կարսի 1920 թ. ինքնասպանները, Երևան, 2019, էջ 5
Թողնել մեկնաբանություն