+374 99 12 80 82 Ուրբաթ - 22 Նոյեմբեր 2024

Հռոմեական բարրոկոյի եզակի նմուշներ՝ Երևանում


ՀՀ-ում Իտալիայի դեսպանության, ՀՀ Մշակույթի նախարարության և Հայաստանի ազգային պատկերասրահի վերջին համագործակցությունը հնարավորություն կընձեռի հայ հասարակությանը ծանոթանալ իտալական բարձր արվեստին:

Դեկտեմբերի 5-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «Բեռնինիի դպրոց. հռոմեական բարոկկո» ցուցահանդեսը, որի շրջանակներում կցուցադրվեն իտալացի հայտնի քանդակագործ, ճարտարապետ եւ նկարիչ Լորենցո Բեռնինիի եւ Արիչչա քաղաքի Պալացցո Կիջիի թանգարանում պահվող հավաքածուից իտալացի այլ վարպետների 55 բարձր արվեստի նմուշներ՝ փորագրություններ, էսքիզներ, դեկորատիվ արվեստի նմուշներ, ինչպես նաև 40 գեղանկար։

Իսկ մինչ այդ՝ դեկտեմբերի 4-ին Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում, տեղի ունեցավ Արիչչա քաղաքի Կիջի պալատի տնօրեն, արվեստի պատմության դոկտոր Ֆրանչեսկո Պետրուչիի բաց դասախոսությունը՝ «Բեռնինի՝ բարոկկո արվեստի բազմաշնորհ հանճար» թեմայով։

Դասախոսության ընթացքում դոկտոր Պետրուչին ներկայացրեց հռոմեական բարրոկոն՝ ակունքներից սկսած, ինչպես նաև վերջինիս ամենաականավոր ներկայացուցիչ Բեռնինիի ստեղծագործությունների փիլիսոփայությունն ու կոնցեպտը՝ հատ-հատ վերլուծելով նրա ամենահայտնի ու կարևոր գործերը:

Դասախոսությունը հրաշալի նախաբան էր սպասվող ցուցահանդեսին ընդառաջ, ինչնհնարավորություն տվեց ավելի խորքից ընկալել հանճարի ստեղծագործությունները:

Հաճելի զարմանք առաջացրեց հատկապես երիտասարդ սերնդի ակտիվ ներկայությունը դասախոսությանը:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով