+374 99 12 80 82 Ուրբաթ - 22 Նոյեմբեր 2024

Մտորումներ հայկինոյի դարակազմիկ նմուշների մասին


Ցանկացած մարդ յուրովի է ընկալում արվեստը: Մեկին հոգեհարազատ է երաժշտությունը, մյուսը՝ կյանքը չի պատկերացնում առանց կերպարվեստի ու թատրոնի: Կա նաև բոլորիս հայտնի արվեստի մի ճյուղ, որը հանրագումարն է ամեն հնարավոր ու անհնարին արվեստի տեսակների: Դա կինոն է: Յուրահատուկ մի աշխարհ,

որը հնարավորություն է տալիս հավատալ հրաշքներին: Պատկերացրեք տեսախցիկի այդ անվերջ պտույտը: Մոնտաժային խաղերը: Դերասանի վարպետությունը: Մի գործընթաց, որը ստիպում է հուզվել, լիաթոք ծիծաղալ, մտածել: Կինոն նաև պրոպագանդայի ու խնրդահարույց հարցեր բարձրացնելու միջոց է, որը կարող է օգտագործվել որպես ահազանգ մեզանում առկա թերացումները շտկելու համար: Կինոյի ժանրերը տարբեր են: Բայց կա մի ուղղություն, որը կոչվում է ազգային կինո. դրա առաջնային նպատակը հայրենիքը ճանաչելի դարձնելն է օտարի աչքերում: Ձեզ ենք ներկայացնում հայկական կինոյի պարտադիր դիտման մի քանի դարակազմիկ նմուշ

 

  1. Տեր Ողորմեա, 1991 թ.

 Հայրենիքի համար բախտորոշ այդ ժամանակաշրջանի գեղարվեստական լավագույն արտացոլումներից մեկը պատկանում է բազմատաղանդ ռեժիսոր և դերասան Վիգեն Չալդրանյանին: Այս ֆիլմը բավականին ճշգրիտ ու վիզուալ է պատկերում ԽՍՀՄ փլուզմանը ու ազգային զարթոնքին հաջորդած գաղափարական ու տնտեսական ճգնաժամը Հայաստանում, որը ուղղորդվեց Ղարաբաղի համար մղվող ազատագրական պայքարով:

Կարելի է ասել, որ կինոժապավենը շարունակում է նույն հեղինակի՝ 1985 թ. նկարահանված «Ապրիլ» կարճամետրաժի՝  հեղափոխության և դրա հետևանքների թեման: Ընդհանուր առմամբ, Չալդրանյանը հետքրքիր ձեռագիր ունի, և այսօր համարվում է ամենաքննարկված արտիստներից մեկը, ում, ինչպես անկախ սերնդի այլ կինոգործիչների, ստեղծագործական բարդ ուղի էր բաժին հասել:

Thoughts-on-epochal-samples-of-Aremnian-movie-industry-Vigen-Chaldranyan


  1. Սարոյան Եղբայրներ, 1968 թ.

Ժամանակային էքսկուրս կատարելով դեպի անցյալ, կհայտնվենք ռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանի կինոաշխարհ: Անողոք խորհրդային գրաքննության պայմաններում, ըստ իս, հեղինակին հաջողվել է նրբանկատ ու գրագետ անդրադարձ կատարել «հայկական առաջին հանրապետություն-բոլշևիկ» արյունալի հակամարտությանը:

Դերասան Խորեն Աբրահամյանի անզուգական խաղը, պինդ սցենարը ու տվյալ ժամանակահատվածի չարաբաստիկ պատմական դեպքերի ճշգրիտ արտացոլումը կինոյի լեզվով, այսօր էլ դարձնում է ժապավենը դիտարժան: Խորհուրդ է տրվում ավելի լավ ծանոթանալ Ֆ.Դովլաթյանի ֆիլմացանկին: Մեր օրերում էլ ակտուլ են «Երևանյան օրերի խրոնիկան», «Կարոտը»…

Thoughts-on-epochal-samples-of-Aremnian-movie-industry-001


  1. Պեպո, 1935 թ.

Չեմ վիճում, HD որակին և հոլիվուդյան գունապնակին սովոր ժամանակակից սերնդի «աչքը» դժվարությամբ կընդունի սև ու սպիտակ, այն էլ 1935 թվականին նկարահանված առաջին հնչյունային ֆիլմը: Այդուհանդերձ, եթե որոշել եք կյանքը կապել կինոյի հետ, լեգենդար Համո Բեկնազարյանի արվեստին պետք է ծանոթանալ: Դա պարտադրանք չէ, այլ գեղագիտական ճաշակի զարգացման լավագույն միջոց: Հիրավի, սա կարելի է համարել կինոյի գլուխգործոցներից մեկը: Դերասանական աստղաբույլ՝ հուզումնառատ Հրաչյա Ներսիսյան, Ավետ Ավետիսյան, որոնց վարպետությանը կնխանձեին երիտասարդների կողմից շատ սիրված երիտասարդ դերակատարներ: Երաժշտական մասը ժապավենի ստեղծվել է ֆանտաստիկ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի կողմից: Իսկ Գ. Սունդուկյանի կողմից գրված պիեսում բարձրացված թեմաները ակտուալ են մինչ օրս: Բարի դիտում:

Thoughts-on-epochal-samples-of-Aremnian-movie-industry-002


  1. Նամուս, 1926 թ.

Հայկինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանի անդրանիկ, ու հայ իրականության առաջին շարժական պատկերն, առհասարակ: Այն նշանավորում է 90-ամյա կինոարվեստի ծնունդը, որն, այսօր, ցավոք բարցիթողի վիճակի է մատնվել անկախությանը հաջորդած ցավալի իրադարձությունների պատճառով: Դասական Ալեքսանդր Շիրվանզդաեի սոցիալական դրամայի և ազգային մենթալիտետի շուրջ պտտվող համանուն «Նամուս» կինոնկարում հանդես են եկել Ավետ Ավետիսյանը, Հրաչյա Ներսիսյանը, Իվան Աբելյանը, Հասմիկը և… այլք… ստեղծագործական վառ անհատականություններ, որոնք հիմք դրեցին այդ հեքիաթային աշխարհի հայաստանյաց իրականության մեջ:

Ւ դեպ, ֆիլմը վերականգնվել է 2005-ին ֆրանսիական «ARTE» հեռուստատեսության կողմից վերականգնված տարբերակ

Thoughts-on-epochal-samples-of-Aremnian-movie-industry-003


Անշուշտ, 90-ամյա հայկինոյի ոսկե ֆոնդում անմահացել են հարյուրավոր հուզումնառատ, դարի շունչը, խորհրդայինի ու ազգային ինքնության բախման ողբերգությունը փոխանցող լեգենդար ֆիլմեր, որոնց մասին շատ կարելի է խոսել:

Հավերժ կարող ենք հպարտանալ ունեցածով ու տխրել կորցրածի համար, սակայն հույզերը պետք է մի կողմ դնենք ու հայացք նետենք 90-ականներ, փորձենք գտնել փոփոխող ճշմարտությունների լաբիրինթոսում ծնված նոր կինոյի նմուշները, որոնք իսկապես դիտարժան են ու արտահայտում են հասարակության խնդիրներն ու հույսի նշույլներ պարունակում: Կհանդիպենք հաջորդ անգամ:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով