+374 99 12 80 82 Շաբաթ - 18 Մայիս 2024

«Արմատախիլ եղածները» ցուցահանդես սեպտեմբերի 1-ից 11-ը

Բաժին: ԱՖԻՇՆԵՐ

UprootedՍեպտեմբերի 1-ին 2016թ. Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի կունենա Ժոզեթ Տառամարկայի «Արմատախիլ եղածները» ցուցահանդեսի բացումը,որը կտևի մինչև սեպտեմբերի 11-ը: Ժոզեթ Տառամարկայի «Արմատախիլ եղածները» նախագծի հետ համատեղ կներկայացվի Հովհաննես Մարգարյանի վիդեոինստալյացիան, հիմնված իր հոր՝ Հրանտ Մարգարյանի խոստովանությունների հիման վրա։

Ժոզեթ Տառամարկայի ինստալյացիայից ոգեշնչված՝ բացման օրը, սեպտեմբերի 1-ին, Էդմոնդ Հաբեթյանը (Ֆրանսիա) կներկայացնի պերֆորմանս՝ հայ ալտիստ Գրիգոր Առաքելյանի նվագակցությամբ։

Երկրորդ պերֆորմանսը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին,որից հետո կկայանա «Արմատախիլ եղածները» ցուցահանդեսի քննարկումը։


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով