+374 99 12 80 82 Ուրբաթ - 29 Մարտ 2024

Պիտակավորված գրառումներ որպես: նկարիչ

  • Աշոտ Հովհաննիսյան. Դեղձ Աշոտ հեղափոխականը:

    Աշոտ Հովհաննիսյան. Դեղձ Աշոտ հեղափոխականը:

    Ընկերները Դեղձին հիշում են մի առանձնահատուկ  ջերմությամբ  , իսկ հայ արվեստի պատմության էջերում նա ընդմիշտ մնաց իբրև  գունային չափազանց վառ և էքսպրեսիվ զգացողության տեր մի արվեստագետ: Աշոտ Հովհաննիսյանի(1929-1997) լավագույն ստեղծագործությունները արված են հիշողությամբ, հեռացված են բնօրինակից: Նկարիչն իր առջև արտաքին նմանեցման խնդիր չի դրել: Իր ժանրաթեմատիկ, բնանկարային ստեղծագործությունները հաճախ վերացարկված են, լի պայմանական ձևերով, որոնք

  • Աննա Հարությունյան. Ու կյանքը սկսվեց…

    Աննա Հարությունյան. Ու կյանքը սկսվեց…

    Փետրվարի 18-ին Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցավ ՀՀ  վաստակավոր նկարիչ Աննա Հարությունյանի «Ու կյանքը սկսվեց…» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը, որը կազմակերպվել է Նյու Յորքի և Դուբայի բիենալեների  ծրագրի շրջանակներում: Ցուցահանդեսի նախաձեռնությունը բիենալեների տնօրեն Պիետրո Ֆրանեսիին է, ցուցադրվող աշխատանքների ընտրությունը ևս նա է արել: Բացման արարողությանը ներկա էին Երևանի փոխքաղաքապետ, ռեժիսոր Արամ Սուքիասյանը, Հայաստանում Իտալիայի

  • Գևորգ Ջորջ Քասաբյան «Արվեստը հնարավոր է, 401 օր…»

    Գևորգ Ջորջ Քասաբյան «Արվեստը հնարավոր է, 401 օր…»

    Հունվարի 25-ին «Արվեստագիրը» ներկա էր Գևորգ Ջորջ Քասաբյանի «Արվեստը հնարավոր է, 401 օր» ցուցահանդեսին, որը տեղի ունեցավ Հայաստանի նկարիչների միությունում: Համադրողը` իտալացի Պիետրո Ֆրանեզին է: Ցուցահանդեսի ընթացքում այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու արվեստագետի նոր աշխատանքներին` «վերջին 401 օրերի» ընթացքում ստեղծած գործերին: Գևորգ Ջորջ Քասաբյանը անդավաճան էր  իրեն հատուկ մինիմալիստական ոճին : Այս անգամ նկարիչն անդրադաձել էր

  • «Նամակներ ափսեի մեջ»

    «Նամակներ ափսեի մեջ»

    Դեկտեմբերի 3-ին «Արվեստագիրը» Գաֆէսճեան արվեստի կենտրոնում էր, որտեղ «Հանդիպում արվեստի հետ» շարքի շրջանակներում ներկայացվում էր «Նամակներ ափսեի մեջ» ցուցադրությունը, որն անց է կացվում «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը 2`Ռուբեն Անգալադյան, նամակներ ափսեի մեջ» ցուցադրության շրջանակներում: Երեկոն մեկնարկեց ԳԱԿ-ի «Սասունցի Դավիթ» սրահում, որտեղ այցելուները հնարավորություն ունեցան ևս մեկ անգամ ծանոթանալու հավաքածուի հետ: Հավաքածուն ընդգրկում է ափսեներ` նկարազարդված այնպիսի

  • Ես Ենք.  Յոնա Գևորգյան

    Ես Ենք. Յոնա Գևորգյան

    Հր. Քոչար 13…Նորից նույն հասցեն, արվեստի ու ստեղծագործ մտքի կենտրոնացման վայր Երևանում, որ երբեմն-երբեմն ժայթքում է նոր ցուցադրություններով.. Այս անգամ` հոկտեմբերի  29-ին, «Արվեստագիրը» հյուրընկալվել էր «Ներկայում», ուր Յոնա Գևորգյանը ներկայանում էր «Ես ենք» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսով: Յոնայի աշխարհում` ինչպես Ալիսայի հրաշքների աշխարհում ամեն  ինչ տարբեր է, գլխիվայր ու հեքիաթային: Ցանկացած կենցաղային առօրեականություն Յոնայի գործերում

  • Քայլ. ձևափոխության և ձևաստեղծման միջև

    Քայլ. ձևափոխության և ձևաստեղծման միջև

    Սեպտեմբերի 16-ին «Արվեստագիրը» Հայաստանի նկարիչների միության 1-ին հարկի ցուցասրահում էր, որտեղ  Հայաստանի Հանրապետության  մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպվել էր ցուցահանդես  «Քայլ. ձևափոխության և ձևաստեղծման միջև» խորագրով` նվիրված անկախության 23-րդ տարելիցին: Ներկայացված էին առավելապես երիտասարդ և միջին սերնդի արվեստագետների` հետխորհրդային շրջանի ժամանակակից հայ արվեստի ստեղծագործական գործընթացների գլխավոր դեմքերի ու ակտիվ մասնակիցների ստեղծագործություներ, ինչպես նաև, գեղարվեստական զարգացումն ավելի ակնառու