+374 99 12 80 82 Ուրբաթ - 19 Ապրիլ 2024

Պիտակավորված գրառումներ որպես: նկարիչ

  • Էդմընդ դե Ուալի «ten thousand things» խորագրով հավաքածուն Գագոսյան ցուցասրահում հունվարի 14-ից մինչեւ փետրվարի 18-ը

    Էդմընդ դե Ուալի «ten thousand things» խորագրով հավաքածուն Գագոսյան ցուցասրահում հունվարի 14-ից մինչեւ փետրվարի 18-ը

    Էդմընդ դե Ուալը ժամանակի առաջադեմ արվեստագետներից է` ով հատկապես հայտնի է իր խեցեգործական աշխատանքներով: Առարկաների հարաբերության, տոների ու ֆորմաների ներդաշնակ երկխոսությունն է, որ   նրա գործերում դառնում է յուրօրինակ, անսովոր, պարզ ու սքանչելի: Երաժշտական նոտաների նման կառուցվում են ու ճարտարապետական ռիթմ են ստանում գործերը:  Եւ այս դեպքում անհնար է չհիշել, որ տաղանդը նախ եւ առաջ չափի

  • Ֆրիդա. Այդ տարօրինակ հանճարը

    Ֆրիդա. Այդ տարօրինակ հանճարը

    Մեծագույն գեղանկարիչների խոհուն ու նրբագեղ աշխարհն ու նրանց՝ հաճախ դժբախտ ու զրկանքներով լի կյանքը, մշտապես գտնվել են համաշխարհային կինեմատագրաֆի ուշադրության կենտրոնում: Այդ տարօրինակ հանճարների մասին պատմող կենսագրական ֆիլմերը դիտելիս, մեզ հնարավորություն է ընձեռվում խորասուզվել վառ անհատների ներաշխարհ, վկան դառնալ նրանց կրքերի, վերելքների ու անկումների, հետևել իրենց վրձնի յուրաքանչյուր հպման թղթին, որի արդյուքնում ստեղծվում են շրջակա

  • Գեղամ Գեղամյան: Զրույց արվեստանոցում. «Արվեստը մի տարածք է, որտեղ պետք է լինել ազնիվ…»

    Գեղամ Գեղամյան: Զրույց արվեստանոցում. «Արվեստը մի տարածք է, որտեղ պետք է լինել ազնիվ…»

    Գեղամ Գեղամյանի նոր արվեստանոցում էինք, որտեղ նա տեղափոխվել է բոլորովին վերջերս: Աջ ու ձախ դրված են գործեր, կապկպված իրեր, մի քանի գործ միայն նայում են ուղիղ մեզ` իր ինքնանկարներն են: Ինչպես ինքն է խոստովանում` նա նեղ թեմաների արվեստագետ է, որ սիրում է զարգացնել միևնույն թեման, դիալոգներ վարել միևնույն թեմայի շուրջ, դիտարկել միևնույն խնդիրը տարբեր կողմերից:

  • Զրույց արվեստանոցում. Անի Մխեյան.  «Իմ նկարչության միջոցով ես մաքրվում եմ…»

    Զրույց արվեստանոցում. Անի Մխեյան. «Իմ նկարչության միջոցով ես մաքրվում եմ…»

    Ի՞նչ գիտենք մենք ժամանակակից հայ արվեստի մասին: Մենք ճանաչու՞մ ենք մեր կողքին ապրող երիտասարդ ստղծագործողներին, գիտե՞նք  ինչ երաժշտություն են նրանք լսում, ինչո՞վ են առաջնորդվում: Մենք ոչինչ էլ չգիտենք, իսկ այդ չիմանալու պատճառով մենք պնդում ենք, որ չունենք վերը նշված  ‹‹ժամանակակից արվեստը››: Իրականում մեր կողքին ապրում են հետաքրքիր, բազմաշերտ երիտասարդներ, որոնքոչ միայն ստեղծագործում են, այլ խորհում

  • Էդուարդ Խարազյան, «Նազարստան». Վաղուց չնավարկող մեր հայրենիք-նավը

    Էդուարդ Խարազյան, «Նազարստան». Վաղուց չնավարկող մեր հայրենիք-նավը

    Հատված Հ.Բարխուդարյանի «Էդուարդ Խարազյանի արվեստը» մագիստրոսական ատենախոսությունից Ինքն իր Նազարստանի մասին ասում է. «երեխայություն արեցի», հետո ավելացնում. «ցանկանում էի ավելի հասկանալի դարձնել իրականությունը, բայց  ավելի անհասկանալի դարձրի»: Էդուարդ Խարազյանի մասին խոսելիս դժվար չէ շռայլել «բազմաբնույթ»,  «բազմակողմանի», «միշտ տարբեր» ու նման այլ արտահայտություններ… Եվ իրոք` է. Խարազյանն անընդհատ փոփոխությունների սիրահար է, որ նույնիսկ իր արվեստանոցն ամեն

  • Հակոբ Հակոբյան.  Ուրիշ Հայաստան…

    Հակոբ Հակոբյան. Ուրիշ Հայաստան…

    Ստեղծագործական յուրօրինակ դիմագծեր ունեցող վարպետներից է Հակոբ Հակոբյանը (1923-2013): Մինչև Հայաստան վերադառնալը նկարիչն արդեն անվանի արվեստագետ էր, որի աշխատանքներից մի քանիսը տեղ էին գտել Կահիրեի և Ալեքսանդրիայի գեղարվեստի թանգարաններում: Հակոբյանի Եգիպտոսում ստեղծած աշխատանքները հիմնականում կոմպոզիցիոն միաֆիգուր հորինվածքներ են, որ ներկայացնում են ծղոտե զամբյուղներ ու ավելներ, պղնձե սպասք, սոխեր ու սխտորներ: Նրա նատյուրմորտները հուսալքություն ու թշվառ

  • Մարտին Պետրոսյան.  Երևակայական աշխարհի հայ վարպետը

    Մարտին Պետրոսյան. Երևակայական աշխարհի հայ վարպետը

    Դեկորատիվ-գունային ու միաժամանակ, գրաֆիկական,գծային չափազանց ինքնատիպ մտածողության տեր արվեստագետ է Մարտին Պետրոսյանը (ծն.1936): Յուղաներկով կտավի կամ ստվարաթղթի վրա կատարված, տարբեր չափերի բնանկարից մեկնող կամ ամբողջապես հորինված նրա պորտրետային ու պեյզաժային աշխատանքները ինչպես և կենցաղային, պատմական, առասպելական, հեքիաթային, դիցաբանական մոտիվներ արծարծող կամ ստեղծագործական ազատ երևակայությամբ ծնված կոմպոզիցիոն-թեմատիկ հորինվածքները աչքի են ընկնում ասես լուսնային, մթնշաղային լույսով ողողված`

  • «Ավանգարդիստը», ցուցահանես հուլիսի 20-ին

    «Ավանգարդիստը», ցուցահանես հուլիսի 20-ին

    2015թ. հուլիսի 20-ին ժամը 19:00-ին Նարեկացի Արվեստի Միությունում տեղի կունենա հայ գեղանկարիչ, Հայաստանում ավանգարդիզմի հիմնադիր՝ Միքայել Հովհաննիսյանի ցուցահանդեսի բացումը և հանդիպումը վարպետի հետ: