+374 99 12 80 82 Չորեքշաբթի - 11 Դեկտեմբեր 2024

Պիտակավորված գրառումներ որպես: նկարիչ

  • Սարգիս Համալբաշյան.  Հայկական թաղամաս

    Սարգիս Համալբաշյան. Հայկական թաղամաս

    Ապրիլի 17-ին «Արվեստագիրը» Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում էր, որտեղ ներկայացվում էր Սարգիս Համալբաշյանի «Հայկական թաղամաս» խորագիրը կրող ցուցահանդեսը: Սարգիս Համալբաշյանը 1980-ական թվականների արվեստագետների նոր սերնդի ներկայացուցիչներից է: Դա մի ժամանակաշրջան է, երբ հայ արվեստում լուրջ տեղաշարժեր էին տեղի ունենում. ընկալումների բախումներ, նոր մոտեցումներ… Այդ ստեղծագործական գործընթացի մասնակիցն էր նաև Ս. Համալբաշյանը: Ներկայացված

  • Հակոբ Անանիկյան – Ամենակոլորիտային քաղաքի նկարիչը

    Հակոբ Անանիկյան – Ամենակոլորիտային քաղաքի նկարիչը

           Գեղարվեստական ինքնատիպ տաղանդ ունեցող նկարիչներից է Հակոբ Անանիկյանը(1919-1977): Նա իր նկարչական տաղանդը բացահայտել է 1966 թվականից  հետո, երբ թողնելով իր ծննդավայրը` Լենինականը, բնակություն է հաստատում Երևանում: Սակայն իր ստեղծագործություններում նա հավատարիմ է մնացել հարազատ քաղաքին` անվերջ վերհիշելով հին Գյումրու` Ալեքպոլ-Ալեքսանդրապոլի անցյալում մնացած, անցած-գնացած դեպքերն ու դեմքերը, կյանքն ու կենցաղը, անկրկնելի ոգին ու

  • Սահակ Պողոսյան. մեծ մորս աչքերի լռությունը

    Սահակ Պողոսյան. մեծ մորս աչքերի լռությունը

    Մարտի 12-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ներկայացրեց 2015 թվականի անդրանիկ ցուցադրությունը՝ «Սահակ Պողոսյան. մեծ մորս աչքերի լռությունը» խորագրով: Ներկայացված էին Սահակ Պողոսյանի տասնմեկ աշխատանքները, որ արվեստագետի վերջին շրջանի ամենածավալուն պրոեկտներից է: Ցուցահանդեսի համադրողը Նազարեթ Կարոյանն է: Արվեստագետն այսպիսով բարձրաձայնել է 1915 թվականի հայոց ցեղասպանության թեման, որը երկար տարիներ եղել է նրա մեծ մոր լռության պատճառը: Ներկայացված աշխատանքներից

  • Ծովու ավետարանի արծաթյա կազմը

    Ծովու ավետարանի արծաթյա կազմը

    1332 թ. Սարգիս Պիծակի նկարազարդած «Ծովու ավետարանի» (N 2649/34) կազմը շքեղ մի գործ է, որը պատրաստվել է Գրիգոր քահանայի պատվերով, ձեռագրի նկարազարդումներից երկու տարի անց՝ 1334 թ., Սսում: Այն արծաթից է, ոսկեջրած: Առաջին երեսին խաչելության տեսարանն է, որտեղ ներկայացված է Քրիստոսը՝ գլուխը դեպի ձախ թեքած, խաչազարդ լուսապսակով: Խաչափայտը, որի հորիզոնական թևերին ելնդավոր տառերով գրված է

  • Հայտնի արվեստագետներից մինչև հասարակ հայ գեղջուկներ. Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի դիմանկարները

    Հայտնի արվեստագետներից մինչև հասարակ հայ գեղջուկներ. Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի դիմանկարները

     Հայ գեղանկարչուհի Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը (1922-2005)` տաղանդավոր արվեստագետ, «թիֆլիսյան դպրոցի» ականավոր ներկայացուցիչ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի դուստրը, ով իր մասնագիտական կրթությունը ստացել է Փանոս Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի ուսումնարանում և Մոսկվայի Վ. Սուրիկովի անվան ինստիտուտում, իր 60 տարվա ստեղծագործական կյանքի ընթացքում կատարել է բնանկարներ, նատյուրմորտներ. սակայն առավել ուշագրավ են նկարչուհու վրձնած դիմանկարները: Լավինիայի տաղանդը հատկապես դրսևորվել է այս ժանրի

  • Հայ բնանկարիչ Խաչատուր Եսայանը և իմպրեսիոնիզմը

    Հայ բնանկարիչ Խաչատուր Եսայանը և իմպրեսիոնիզմը

    Խաչատուր Եսայանը (1909-1977)  20-րդ դարի հայ գեղանկարչության անվանի արվեստագետներից է, նկարիչ, որն ունի իր միան­գամայն առանձնահատուկ ստեղծագործական դեմքը: Կարսում ծնված, Երևանի գեղարվեստա- արդյունաբերական տեխնիկումում ուսանած նկարիչը հարստացրել է բնանկարի ժանրն իր նոր նվա­ճում­նե­րով:Եսայանի արվեստը սնվել է Եղիշե Թադևոսյանի ավանդույթներով: Թադևոսյանի նման Եսայանը կարողացել է մերձենալ իմպրեսիոնիզմի սկզբունքներին: Նա ունի Հայաստանի բնությունը պատկերող մի շարք հրաշագեղ

  • Էդուարդ Իսաբեկյանի արվեստը:

    Էդուարդ Իսաբեկյանի արվեստը:

    Էդուարդ Իսաբեկյանը 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի վառ ներկայացուցիչներից է: Մեծ է նրա ներդրումն ու վաստակը հայ գեղանկարչության և գրաֆիկայի բնագավառում: Մեծանուն վարպետը ծնվել է 1914թ. նոյեմբերի 8-ին Իգդիրում, իսկ հետագայում տեղափոխվել Երևան: Մասնագիտական կրթությունը ստացել է Երևան «Գեղարդ»տեխնիկումում (1927-31թթ.), որտեղ նրան դասավանդել են Սեդրակ Առաքելյանը, Գոհար Ֆերմանյանը, Սուրեն Ստեփանյանը: Ուսումն ավարտելուց հետո տարբեր