+374 99 12 80 82 Երեքշաբթի - 24 Դեկտեմբեր 2024

ԱՖԻՇՆԵՐ

  • Մարաշի և Ուրֆայի ասեղնագործության դասընթացներ  փետրվարի 7-ից

    Մարաշի և Ուրֆայի ասեղնագործության դասընթացներ փետրվարի 7-ից

    «Մետաքսի Ճանապարհ» հյուրանոցում 2016թ. փետրվարի 7-ից կանցկացվեն Ժողովրդական արվեստի «Հանգույց» հիմնադրամի կազմակերպած ավանդական հայկական երկու կարատեսակի՝ «ՄԱՐԱՇ» և «ՈՒՐՖԱ» ասեղնագործության դասընթացներ: Դասընթացը կտևի երկու ամիս, այն կվարի Հալեպից Հայաստան տեղափոխված ասեղնագործուհի Ծովակ Կանթարջյանը: Դասընթացները կանցկացվեն շաբաթը երկու անգամ, ամբողջ դասընթացի արժեքը կկազմի 30.000 դրամ: Դասընթացին գրանցվելու համար զանգահարել 010-26-52-14 հեռախոսահամարով: Դիմելու վերջնաժամկետը՝  փետրվարի 5 :

  • Քեթրին Քուքի «Ծառերի հիշողություն» լուսանկարչական ցուցադրությունը հունվարի 30-ից ապրիլի 29-ը

    Քեթրին Քուքի «Ծառերի հիշողություն» լուսանկարչական ցուցադրությունը հունվարի 30-ից ապրիլի 29-ը

    Կոմիտասի թանգարան-ինստիտուտը ներկայացնում է Քեթրին Քուքի «Ծառերի հիշողություն» լուսանկարչական ցուցադրությունը։ Ամերիկացի լուսանկարչուհի Քեթրին Քուքի այս նախագիծը Հայոց ցեղասպանության մասին երկար ու մանրակրկիտ պրպտումների արդյունք է: Ցուցադրությունը բաց է ամեն օր` բացի չորեքշաբթի օրվանից, հունվարի 30-ից ապրիլի 29-ը։ Մուտքը տոմսերով:

  • «Ով է սպանել հսկային», ցուցադրություն փետրվարի 9-ին

    «Ով է սպանել հսկային», ցուցադրություն փետրվարի 9-ին

    2016թ. Փետրվարի 9-ին, ժամը 17:00-ին, Նորորար Փորձառական Արվեստի Կենտրոնում տեղի կունենա Սևակ Բաղդասարյանի, Արթուր Շարոյանի, Գևորգ Գրիգորյանի և Վահրամ Ակիմյանի համատեղ «Ով է սպանել հսկային» պրոեկտի բացումը: Ցուցադրությունը բաց կլինի մինչև փետրվարի 21-ը:

  • Բուն Բարեկենդանի տոնախմբություն ` փետրվարի 7-ին

    Բուն Բարեկենդանի տոնախմբություն ` փետրվարի 7-ին

    Խաղե՜ր…երգուպա՜ր…ուրախությու՜ն…Բարեկենդանէ, հայե՜ր,բարեկենդան… Ասում են` բարեկենդանը հայերի ամենաուրախ տոներից մեկն է եղել: Բառացի հենց նշանակում է բարի կենդանություն, ուրախություն: Մեծ պահքին նախորդող բարեկենդանը կոչվում  է  Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին, որը տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատկի տոնը: Իբրև ժողովրդական տոնախմբության օր` իր մեջ պարունակում է հեթանոսական շրջանից ավանդված

  • «Որդան Կարմիր» խմբի համերգը փետրվարի 5-ին

    «Որդան Կարմիր» խմբի համերգը փետրվարի 5-ին

    2016թ. փետրվարի 5-ին ժամը 21:00-ին Բաղրամյան 1 հասցեում գտնվող Hindenburg փաբում տեղի կունենա «Որդան կարմիր»  խմբի համերգը: Էթնո-մետալ ուղղվածություն ունեցող այս խումբը ստեղծվել է Վանաձոր քաղաքում: Սա «Որդան Կարմիր» խմբի այս տարվա առաջին համերգն է: Մուտքը ` 2000 դրամ:

  • Համերգ «Հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ ձայնի և դաշնամուրի համար» փետրվարի 7-ին, 2016թ.

    Համերգ «Հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ ձայնի և դաշնամուրի համար» փետրվարի 7-ին, 2016թ.

    2016թ. փետրվարի 7-ին ժամը 19:00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կկայանա համերգ «Հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ ձայնի և դաշնամուրի համար»: Հասմիկ Բաղդասարյան (սոպրանո) Մարինա Վարդանյան (դաշնամուր) Մուտքն ազատ է:

  • «Հոգևոր Վերածնունդ» խորագրով ցուցահանդես փետրվարի 3-ին

    «Հոգևոր Վերածնունդ» խորագրով ցուցահանդես փետրվարի 3-ին

    2016 թվականի փետրվարի 3-ին ժամը 13:00-ին Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմը և Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը հրավիրում են  «Հոգևոր Վերածնունդ» խորագրով ցուցահանդեսի, որը տեղի կունենա  «Թերլեմեզյան» ցուցասրահում:

  • «The sounds of art» ջազային խումբն առաջին անգամ կներկայանա հանրությանը հունվարի 29-ին

    «The sounds of art» ջազային խումբն առաջին անգամ կներկայանա հանրությանը հունվարի 29-ին

    Հայաստանի պետական ֆիլհարմոնիան առաջին անգամ ստեղծել է նվագախումբ, որի նպատակն է համադրել տարբեր երաժշտական ժանրեր, հանդես գալ և՛ ազգային, և՛ արտասահմանյան ստեղծագործությունների նորովի կատարմամբ: «The sounds of art» անվանումը կրող նվագախումբը կազմված է 5 պրոֆեսիոնալ ջազ երաժշտից: Ֆլեյտահար՝` Սյուզաննա Բարսեղյան Բաս կիթառահար՝  Արամ Կարապետյան Հարվածային գործիքներ՝  Րաֆֆի Խորոզյան Սաքսաֆոնահար՝  Արթուր Եղիազարյան Դաշնակահար՝  Արտակ Մարուքյան Համերգը կկայանա