+374 99 12 80 82 Շաբաթ - 27 Ապրիլ 2024

ԱՖԻՇՆԵՐ

  • Համերգ նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի 145-ամյակին, փետրվարի 29-ին

    Համերգ նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի 145-ամյակին, փետրվարի 29-ին

    Փետրվարի 29-ին, 2016թ. Ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգային դահլիճում տեղի կունենա Նոր Կամերատա անսամբլի համերգը նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի 145-ամյակին: Կհնչեն Բախ, Յաֆֆե, Տելեման և իհարկե Ալեքսանդր Սպենդիարյանի գործերից: Տոմսերը վաճառվում են:

  • Ժորա Գասպարյանի ցուցահանդեսը փետրվարի 28-ին

    Ժորա Գասպարյանի ցուցահանդեսը փետրվարի 28-ին

    Փետրվարի 28-ին, 2016թ. Ժամը 18:00-ին Էօն հակասրճարանում տեղի կունենա երիտասարդ նկարիչ Ժորա Գասպարյանի ցուցահանդեսը:Ժամանակակից ոճի նկարները տեքստային և քրիստոնեական սիմվոլների խառնուրդ են. Եկեք Էօնյան թեյով և քաղցրավենիքով ներթափանցենք ժամանակակից նկարչության մեղմ և առեղծվածային գույների աշխարհ: Ժորան նույնպես ներկա է լինելու՝ պատասխանելու ձեր հարցերին և պատմելու իր պատմությունները: Մուտքավճարը 1000 դրամ (ներառյալ սուրճ, թեյ, քաղցրավենիք):

  • Հայկ Պետրոսյանի բարեգործական համերգը փետրվարի 28-ին

    Հայկ Պետրոսյանի բարեգործական համերգը փետրվարի 28-ին

    «69.120 բարության րոպե» նախագծի շրջանակներում LOFT-ում փետրվարի 28-ին,2016թ. ժամը 19:30-ին  տեղի կունենա Հայկ Պետրոսյանի բարեգործական համերգը: Սպասվում են ինչպես ֆրանսիական և հայկական մեզ քաջ ծանոթ երգեր, այնպես էլ հումորային կատարումներ: Մասնակցության համար անհրաժեշտ է միայն զանգահարել 043 408 864 հեռախոսահամարին և ամրագրել տեղեր: Մուտքավճարը 2000 դրամ է: Գումարն ամբողջությամբ տրամադրվելու է փոքրիկների, ովքեր ունեն առողջական

  • Ալեքսանդր Կարախանյան. Վարպետաց դաս փետրվարի 26-ին

    Ալեքսանդր Կարախանյան. Վարպետաց դաս փետրվարի 26-ին

    Փետրվարի 26-ին, 2016թ. ժամը 16:00-ին Նարեկացի Արվեստի Միությունում Հայաստանյան և միջազգային տարբեր մրցույթների դափնեկիր թավջութակահար Ալեքսանդր Կարախանյանը (Ավստրիա) կանցկացնի վարպետաց դաս:  Ա.Կարախանյանը կխոսի երաժշտությունից, կանդրադառնա երիտասարդ երաժիշտներին մտահոգող հարցերին, կլսի նրանց կատարումները (եթե կլինեն ցանկացողներ) և մասնագիտական ուղղորդում կտա վերջիններիս։ Մուտքն ազատ է:

  • Նոր ներկայացում «Սիրելի Պամելա» փետրվարի 23-ին

    Նոր ներկայացում «Սիրելի Պամելա» փետրվարի 23-ին

    Փետրվարի 23-ին,2016թ.  ժամը 19:00-ին Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թարոնում տեղի կունենա «Սիրելի Պամելա» ներկայացման պրեմիերան: Ջոն Պատրիկի այս պիեսը այն մասին է, թե ինչն է փրկում մարդկանց չկորցնել մարդկային էությունը, սիրել միմյանց անկախ շահից` այդ կերպ արթնացնելով բոլորիս մեջ հետզհետե մարող հոգևոր հզոր ներուժը: Տոմսերի արժեքը` 1500 դրամ:

  • Բրիտանական ֆիլմերի փառատոն Երևանում

    Բրիտանական ֆիլմերի փառատոն Երևանում

    Բրիտանական ֆիլմերի 2016թ. 14-րդ փառատոնը մեկնարկում է փետրվարի 20-ին 16.30-ին Մոսկվա կինոթատրոնում: Մինչև փետրվարի 26-ը Մոսկվա կինոթատրոնում յուրաքանչյուր օր երեք անգամ կներկայացվեն յոթ ֆիլմ: Ֆիլմերը կցուցադրվեն 17.00-ին, 18.00-ինև 20.00-ին: 18.00-ին և 20.00-ին կցուցադրվեն լուսագրերով: Մուտքն ազատ է: Մանրամասների համար այցելեք http://www.britishcouncil.am

  • Տերյան մշակութային կենտրոնի «Անցյալի ապագա» հավաքածուի ցուցադրությունը՝ փետրվարի 19-ին

    Տերյան մշակութային կենտրոնի «Անցյալի ապագա» հավաքածուի ցուցադրությունը՝ փետրվարի 19-ին

    2016թ. փետրվարի 19-ին՝ ժամը 19:00-ին, Մեգերյան կարպետի ցուցասրահ (Մադոյան 9) տեղի կունենա Տերյան մշակութային կենտրոնի նոր, աննախադեպ, կրելի, արդի հագուստների հավաքածուի ցուցադրությունը՝ «Անցյալի ապագա» խորագրով: Հագուստներում կիրառված են հայկական միջնադարյան գորգերի թանգարանային նմուշների նախշեր ու հորինվածքներ: Ցուցադրությունը Մեգերյան կարպետի հետ համատեղ է: Մուտքը՝ հրավիրատոմսերով:

  • ԸՆԾԱՅԱԳՐԻ՛Ր ԳԻՐՔԸ

    ԸՆԾԱՅԱԳՐԻ՛Ր ԳԻՐՔԸ

    Փետրվարի 19-ին՝ գիրք նվիրելու օրվան ընդառաջ, բաց մի թող հարազատին գիրք նվիրելու հնարավորությունը, որն այս տարի վերստին ընձեռում է «Զանգակ» հրատարակչությունը: Մրցույթի պայմանները շատ պարզ են. 2016 թ-ի փետրվարի 5-ից փետրվարի 18-ն ընկած ժամանակահատվածում այցելի՛ր www.zangak.am, ընտրի՛ր ներկայացված գրքերից մեկը և երկտողով ընծայագրի՛ր այն ընտրված հասցեատիրոջը՝ լավագույնս հիմնավորելով նրան գիրք նվիրելու քո ցանկությունը: Յուրաքանչյուր աշխատանքային

  • Գայանե Խաչատուրյանի և Մարտին Պետրոսյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդես փետրվարի 12-ին

    Գայանե Խաչատուրյանի և Մարտին Պետրոսյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդես փետրվարի 12-ին

    2016թ. փետրվարի 12-ին ժամը 18:00-ին Ժամանակակաից արվեստի թանգարանը և Ներսես Մելիքյանը հրավիրում են Գայանե Խաչատուրյանի և Մարտին Պետրոսյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսին: Աշխատանքները մասնավոր հավաքածուից են: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև փետրվարի 26-ը: