+374 99 12 80 82 Հինգշաբթի - 28 Մարտ 2024

ԱՖԻՇՆԵՐ

  • Երուսաղեմի ռուսական և հայկական սրբավայրերը Լուսանկարների ցուցահանդես մարտի 29-ին

    Երուսաղեմի ռուսական և հայկական սրբավայրերը Լուսանկարների ցուցահանդես մարտի 29-ին

    Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում մարտի 29-ին, 2016թ. ժ. 15:00-ին կբացվի Սանկտ-Պետերբուրգի խոշորագույն թանգարաններից մեկի` Կրոնների պատմության պետական թանգարանի հավաքածուից` «Երուսաղեմի ռուսական և հայկական սրբավայրերը» լուսանկարների ցուցահանդեսը: Այն կտևի մինչև մայիսի 5-ը:

  • Դասախոսություն Արշիլ Գորկու «Գայթակղիչի օրագիրը» նկարի շուրջ մարտի 26-ին

    Դասախոսություն Արշիլ Գորկու «Գայթակղիչի օրագիրը» նկարի շուրջ մարտի 26-ին

    Մարտի 26-ին, 2016թ. ժ. 18:00-ին հրավիրում ենք բոլորին ներկա գտնվելու հատուկ հանդիպման Միրզոյան գրադարանում, որի ընթացքում կներկայացվի ամերիկյան ավանգարդի երկփուլ կայացման պատմությունը` հիմնվելով Արշիլ Գորկու միայն մեկ կտավի ուսումնասիրության վրա: Դասախոսությունը կվարի արվեստի քննադատ, արվեստագիտության թեկնածու, Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ավագ դասախոս Աննա Գալստյանը: Մուտքն ազատ է:

  • «Եվ արձագանքեցին լեռները» գրքի շնորհանդեսը մարտի 24-ին

    «Եվ արձագանքեցին լեռները» գրքի շնորհանդեսը մարտի 24-ին

    «Զանգակ» հրատարակչությունը շարունակում է հայ ընթերցողին ներկայացնել համաշխարհային գրականության լավագույն ստեղծագործությունների թարգմանությունները: Մարտի 24-ին, 2016թ. ժամը 18:00-ին Լոֆթում տեղի կունենա Խալեդ Հոսեյնի «Եվ արձագանքեցին լեռները» գրքի շնորհանդեսը: Մուտքն ազատ է:

  • Ծաղկազարդի տոնակատարություն «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցում մարտի 20-ին

    Ծաղկազարդի տոնակատարություն «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցում մարտի 20-ին

    Ժողովրդական արվեստի «Հանգույց» հիմնադրամը շարունակում է կազմակերպել ազգային արմատների հետ կապն ամրապնդող միջոցառումներ: Մարտի 20-ին, 2016թ. 19:30-ին «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցում տեղի կունենա Ծաղկազարդի տոնակատարություն, զատկական միջոցառումների նախապատրաստում-զարդարանքներ, հավկիթախաղեր, հոլի մրցություն, ավանդական ծիսական հացիկների համտես, հայկական թեյախմություն: Օրվա երաժշտական տրամադրություն կապահովի «Ոստան» ազգագրական երգի-պարի համույթը իրենց գեղեցիկ և յուրօրինակ կատարումներով: Մուտքն ազատ է:

  • Զուլում և Մուշեղ Գրիգորյանների նկարների ցուցահանդես-վաճառք մարտի 18-ից

    Զուլում և Մուշեղ Գրիգորյանների նկարների ցուցահանդես-վաճառք մարտի 18-ից

    ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և «Հայաստանի ծառատունկ ծրագիրը» (ATP) սիրով հրավիրում են մասնակցելու նկարիչներ` հայր և որդի Զուլում և Մուշեղ Գրիգորյանների նկարների ցուցահանդես-վաճառքին: Միջոցառումը տեղի կունենա ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նախասրահում (հասցե`Պետրոս Ադամյան 14): Պաշտոնական բացումը տեղի կունենա սույն թվականի մարտի 18-ին,2016թ. ժամը 15:00-ին: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 8-ը: Այցելության օրերը և ժամերը`երկուշաբթի-ուրբաթ, ժամը` 15:00-17:30:

  • Կալիֆորնիայի համալսարանի դասախոս Փոլ Ֆոն Բլումի «Սոցիալական քաղաքական արվեստը ԱՄՆ-ում» դասախոսությունը մարտի 18-ին:

    Կալիֆորնիայի համալսարանի դասախոս Փոլ Ֆոն Բլումի «Սոցիալական քաղաքական արվեստը ԱՄՆ-ում» դասախոսությունը մարտի 18-ին:

    «Արև Արթ» ցուցասրահը և ԱՄՆ դեսպանատունը հրավիրում են երիտասարդ արվեստագետներին մասնակցելու Կալիֆորնիայի համալսարանի դասախոս Փոլ Ֆոն Բլումի <<Սոցիալական և քաղաքական արվեստը ԱՄՆ-ում>> խորագրով դասախոսությանը և քննարկմանը: Միջոցառումը տեղի կունենա մարտի 18-ին,2016թ. ժամը 16:00-ից 17:30: Աշխատանքային լեզուն՝ անգլերեն հայերեն թարգմանությամբ: Մասնակցության համար խնդրում ենք զանգահարել և ամրագրել տեղեր: Տեղերը սահմանափակ են: Հեռախոս` 096 303235 / 011

  • Պոեզիայի համաշխարհային օրը մարտի 21-ին

    Պոեզիայի համաշխարհային օրը մարտի 21-ին

    ՅՈՒՆԵՍԿՕ-ն մարտի 21-ը հռչակել է Պոեզիայի համաշխարհային օր: Տոնն առաջին անգամ նշվել է Փարիզում, ապա տարածվել աշխարհով մեկ: Երևանում այդ օրը տեղի ունեցող միջոցառումներից մի քանիսը՝ (2016թ.) – Հյուսիսային պողոտա 5՝ Ֆլեշ մոբ, պոեզիայի ընթերցումներ (Մարտի 21, Ժամը 15:00) – Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան՝ Պոեզիայի ցերեկույթ Ընթերցողի արձանի մոտ (Մարտի 21, ժամը 14:00)

  • Ռոբերտ Էլիբեկյանի «Արտացոլումներ»  ցուցահանդեսը մարտի 18-ից

    Ռոբերտ Էլիբեկյանի «Արտացոլումներ» ցուցահանդեսը մարտի 18-ից

    Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է «Ռոբերտ Էլիբեկյան. Արտացոլումներ» ցուցադրության հանրային բացումը 2016 թվականի մարտի 18-ին, ժամը 10:00-ից,  «Արծիվ» սրահում:  Տեղեկացնենք նաև, որ մարտի 18-ից  20-ը ցուցադրության մուտքը կլինի անվճար: