+374 99 12 80 82 Ուրբաթ - 04 Հոկտեմբեր 2024

ԱՖԻՇՆԵՐ

  • Ռուբեն Ադալյանի հոբելյանական ցուցահանդեսը հունիսի 10-ին և 14-ին

    Ռուբեն Ադալյանի հոբելյանական ցուցահանդեսը հունիսի 10-ին և 14-ին

    Հայաստանի ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր Ռուբեն Ադալյանի ծննդյան 85-րդ հոբելյանի կապակցությամբ տեղի կունենա նկարչի անհատկան ցուցահանդես Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում: Բացումը` հունիսի 10-ին, ժամը 15:00-ին: Ստեղծագործությունները կցուցադրվեն նաև Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանում: Բացումը` հունիսի 14-ին, ժամը 16:00-ին:

  • Տիգրան Ձիթողցյանի ցուցահանդեսը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, հունիսի 19-ին

    Տիգրան Ձիթողցյանի ցուցահանդեսը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, հունիսի 19-ին

    Հունիսի 19-ին 10:00- ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում տեղի կունենա նյույորքաբնակ ճանաչված հայ արվեստագետ Տիգրան Ձիթողցյանի «Հայելիներ» խորագրով ցուցադրությունը, որի շրջանակներում կներկայացվեն նրա վերջին շրջանի գեղանկարները:

  • Մայիսի 21-ին ցուցահանդես Ֆրեզնոյի Հայկական թանգարանում

    Մայիսի 21-ին ցուցահանդես Ֆրեզնոյի Հայկական թանգարանում

    Մայիսի 21-ին Ֆրեզնոյի Հայկական թանգարանում Արամե պատկերասրահը կներկայացնի հայ ժամանակակից արվեստագետների ստեղծագործությունների ընտրանի: Մասնակից արվեստագետներից են Գագիկ Ղազանչյանը, Տիգրան Մատուլյանը, Մարատ Մարգարյանը, Շոթա Ոսկանյանը, Լիլիթ Սողոմոնյանը, Ավետիս Խաչատրյանը, Սարգիս Համալբաշյանը, Ռուբեն Գրիգորյանը և այլոք: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 23-ը:

  • Մայիսի 16-ին 17:00-ին «Կարպուշյան» ցուցասրահում տեղի կունենա  «1915» ցուցահանդեսը

    Մայիսի 16-ին 17:00-ին «Կարպուշյան» ցուցասրահում տեղի կունենա «1915» ցուցահանդեսը

    Մայիսի 16-ին 17:00-ին Լոս Անջելեսի «Կարպուշյան» ցուցասրահում տեղի կունենա Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված «1915» ցուցահանդեսը` հայ չորս ամերիկաբնակ ժամանակակից արվեստագետների մասնակցությամբ: Արվեստագետներ Սամվել Սաղաթելյանը, Սևը, Կալուստ Գուեդելը և Ալինա Մնացականյանը միավորել են իրենց շատ տարբեր մոտեցումները միևնույն գաղափարի շուրջ: Ցուցադրությունը բաց կլինի մինչև Հունիսի 12-ը:

  • Մայիսի 19-ից մինչև 29-ը Երևանում տեղի կունենա առաջին միջազգային ARvesT Expo’15

    Մայիսի 19-ից մինչև 29-ը Երևանում տեղի կունենա առաջին միջազգային ARvesT Expo’15

    Երևանում տեղի կունենա առաջին միջազգային ARvesT Expo’15-ը մայիսի 19-ից մինչև 29-ը: Հայաստանի և արտերկրի բազմաթիվ պրոֆեսիոնլ արվեստագետներ կցուցադրեն իրենց աշխատանքները Հայ Արտ ցուցասրահում: Կցուցադրվեն գեղանկարներ, կոլաժներ, գծանկարներ, քանդակային աշխատանքներ, կերամիկա, լուսանկարչություն և վիդեո-արտ: Բացումը տեղի կունենա մայիսի 19-ին  ժ.18:30-21:00, իսկ ողջ էքսպոն բաց կլինի մինչև մայիսի 29-ը, երկութաբթիից շաբաթ, ժ.11:00-17:00:

  • Արմեն Պրոյանի անհատական ցուցահանդեսը:

    Արմեն Պրոյանի անհատական ցուցահանդեսը:

    Փետրվարի 11-ին, ժամը 19.00  «Դալան» ցուցասրահում կբացվի Արմեն Պրոյանի «Ժամանում» խորագիրը կրող  անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև 2015 թ. փետրվարի 18-ը:

  • Գևորգ Ջորջ Քասաբյանի անհատական ցուցահանդեսը:

    Գևորգ Ջորջ Քասաբյանի անհատական ցուցահանդեսը:

    2015 թվականի հունվարի 25 –ին ժամը 14.00 Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում կբացվի Գևորգ Ջորջ Քասաբյանի «Արվեստը հնարավոր է, 401 օր» անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսի համադրողը իտալացի Պիետրո Ֆրանեզին է: