+374 99 12 80 82 Ուրբաթ - 26 Ապրիլ 2024

ԱՖԻՇՆԵՐ

  • Անթուան խան Սևրուգինի և Անդրե Սևրուգյանի աշխատանքները Հայաստանում, ցուցահանդես դեկտեմբերի 4-ին

    Անթուան խան Սևրուգինի և Անդրե Սևրուգյանի աշխատանքները Հայաստանում, ցուցահանդես դեկտեմբերի 4-ին

    2015 թվականի դեկտեմբերի 3-ին առավոտյան ժամը 11-ին Թուֆենկյան հյուրանոցում (Հանրապետության 48) տեղի կունենա հանդիպում, որի շրջանակներում աշխարահռչակ արվեստագետներ Անթուան խան Սևրուգինին և Անդրե Սևրուգյանին Հայաստանում հանրությանը կներկայացնեն Անդրեի որդին՝ Էմանուել Սևրուգյանը և իր լիազորված անձ՝ Իվեթ Թաջարյանը ու ընտանիքի բարեկամ Էրնեստ Լուդվիգ Դրայսը: Աշխատանքների ցուցադրությունը տեղի կունենա հաջորդ օրը` դեկտեմբերի 4-ին` Երևանի Մատենադարանում: Միջազգային հռչակ

  • Եղիշե Թադևոսյան, ցուցահանդես դեկտեմբերի 4-ին

    Եղիշե Թադևոսյան, ցուցահանդես դեկտեմբերի 4-ին

    2015թ. դեկտեմբերի 4-ին, ժամը 16:00, Հայաստանի Ազգային պատկերասրահում կբացվի «Եղիշե Թադևոսյան. Ռետրոսպեկտիվ. Հայաստանի Ազգային պատկերասրահի և Վահագն Գրիգորյանի հավաքածուներից» ցուցահանդեսը` նվիրված հայ առաջին «պլեներիստ» նկարչի ծննդյան 145-ամյակին:

  • ‹‹Ավետիք Ալավերդյան. Գույնը իբրև կիրք››, ցուցահանդես նոյեմբերի 13-ին

    ‹‹Ավետիք Ալավերդյան. Գույնը իբրև կիրք››, ցուցահանդես նոյեմբերի 13-ին

    Ժամանակակից արվեստի ինստիտուտը ‹‹Կալենց›› թանգարանի հետ միասին ներկայացնում է ‹‹Ավետիք Ալավերդյան. Գույնը իբրև կիրք›› խորագրով ցուցահանդեսը։ Բացումը տեղի կունենա նոյեմբերի 13-ին, ժամը 19:00-ին և հանրությանը հասանելի կլինի մինչև դեկտեմբերի 23-ը։ (Հասցեն՝ ք. Երևան, Կալենցի 18): Ցուցահանդեսը Արվեստի քննադատության և կուրատորական ուսումնասիրությունների դպրոցի 2013-2015 ուստարվա 3-րդ՝ կուրատորական մոդուլի ուսանողներ Լիլիթ Անտոնյանի և Թերեզա Դավթյանի կուրսային աշխատանքն

  • Գրիգոր Մանուկյան, «Բացարձակ ձևի վարպետը», հանդիպում արվեստագետի հետ, նոյեմբերի 9-ին

    Գրիգոր Մանուկյան, «Բացարձակ ձևի վարպետը», հանդիպում արվեստագետի հետ, նոյեմբերի 9-ին

    2015թ. նոյեմբերի 9-ին, ժամը 19:00-ին Նարեկացի Արվեստի Միությունը ներկայացնում է հայկական ժամանակակից արվեստի վառ, սակայն քչերին հայտնի ներկայացուցիչ՝ քանդակագործ Գրիգոր Մանուկյանին: Նարեկացի Արվեստի Միությունը իր հետևորդների համար կազմակերպել է հանդիպում վարպետի հետ: Սպասվում է հետաքրքիր և տպավորիչ ծանոթություն հայկական մասշտաբային-ծավալային մտածողության հետ: Մուտքն ազատ է:

  • «Մուտքը սիգարետի խանութից». Սամվել Սաղաթելյանի ցուցահանդեսը` նոյեմբերի 6-ին

    «Մուտքը սիգարետի խանութից». Սամվել Սաղաթելյանի ցուցահանդեսը` նոյեմբերի 6-ին

    HAYPE Pop UP պատկերասրահը ներկայացնում է Սամվել Սաղաթելյանի անձնական և Քաղաքական պրոտեստի ազդանշան  աշխատանքները: Բացումը 2015թ. նոյեմբերի 6 ին, ժամը 19:00,  “Misty Fumes” – Էլեկտրոնիկ Սիգարետների Խանութում /Թումանյան18/: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 16-ը:

  • «ԿԻՆ» կինոփառատոնը նոյեմբերի 3-ից 7-ը

    «ԿԻՆ» կինոփառատոնը նոյեմբերի 3-ից 7-ը

    2015թ. նոյեմբերի 3-ից 7-ը Երևանում տեղի կունենա “ԿԻՆ” կինոփառատոնը: Արդեն ավանդական դարձած “ԿԻՆ” կինոփառատոնի նպատակն է` վերաիմաստավորել կնոջ տեղը և դերը հասարակության մեջ, կինոյի միջոցով լուսաբանել նրա խնդիրները, ձևավորել մի նոր հենակետ, որը կնպաստի Հայաստանում կանանց կողմից ստեղծված ֆիլմերի խթանմանը, նոր անունների բացահայտմանը, ինչպես նաև` տարբեր ազգերի մշակույթների փոխընկալմանը: Կինոփառատոնի հիմնական ծրագիրը կցուցադրվի Երևանի պետական