+374 99 12 80 82 Հինգշաբթի - 25 Ապրիլ 2024

ԱՖԻՇՆԵՐ

  • «Իրանական արվեստ» ցուցահանդեսի բացում մարտի 11-ից ապրիլի 11-ը

    «Իրանական արվեստ» ցուցահանդեսի բացում մարտի 11-ից ապրիլի 11-ը

    2016թ. մարտի 11-ին, ժամը 16:00-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Իրանական արվեստ» խորագիրը կրող ցուցահանդեսը: Ցուցահանդեսին կներկայացվի իրանացի ժամանակակից 30 նկարիչների 53 աշխատանքներ: Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 11-ը:

  • «Գորգի այբուբեն» դասընթացը մարտի 10-ից

    «Գորգի այբուբեն» դասընթացը մարտի 10-ից

    Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում մարտի 10-ից,  2016թ. կանցկացվի «Գորգի այբուբեն» դասընթացը: Մասնակիցներն այս դասընթացի օգնությամբ կծանոթանան գորգագործական մշակույթի գաղտնիքներին, ապա հմուտ մասնագետի օգնությամբ կփորձեն ինքնուրույն ստեղծել ձեռագործ գորգի նմուշներ: Դասընթացի տևողությունը՝ 4 ամիս  Դասաժամեր՝ շաբաթական 1 օր Դասաժամի տևողությունը՝ 2 ժամ Խմբի մասնակիցների թիվը՝ առավելագույնը 4 անձ Հեռ.՝ +374 10 56 93 80,

  • Էդման Այվազյանի բնանկարների ցուցահանդեսը մարտի 11-ից 26-ը

    Էդման Այվազյանի բնանկարների ցուցահանդեսը մարտի 11-ից 26-ը

    Սարգիս Մուրադյան պատկերասրահում մարտի 11-ին,  2016թ. ժամը 17:00-ին տեղի կունենա Էդման Այվազյանի բնանկարների ցուցահանդեսսի բացումը: Ցուցահանդեսում ներկայացված են լինելու նկարչի Հայաստանում և Իրանում տարբեր տարիներին արված բնանկարները, որտեղ վառ կերպով արտացոլված է արևելյան և հայկական մշակույթն ու բնաշխարհը։ Հայաստանում սա Էդման Այվազյանի 3-րդ ցուցահանդեսն է։ Ցուցահանդեսը բաց կլինի մարտի 11-26-ը: Մուտքն ազատ է։

  • Գրիգոր Խաչատրյան, «Ան-զորություններ. իշխանություն ընդդեմ սիրո» ցուցահանդեսը փետրվարի 29-ից մարտի 30-ը

    Գրիգոր Խաչատրյան, «Ան-զորություններ. իշխանություն ընդդեմ սիրո» ցուցահանդեսը փետրվարի 29-ից մարտի 30-ը

    ԱրտԲազիսը հրավիրում է Գրիգոր Խաչատրյանի «Ան-զորություններ. իշխանություն ընդդեմ սիրո» ցուցահանդեսին (համադրող՝ Նազարեթ Կարոյան) Ակումբ 11-ի (Բաղրամյան 17, Ճարտարապետների Միություն) հյուրընկալությամբ: Ցուցահանդեսը կգործի 2016թ. փետրվարի 29-ից մինչև մարտի 30-ը: Նախագծի նյութն անցյալ տարվա ամռանն էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետ կապված սոցիալական ընդվզումն է: Ներգրավելով տեղի ունեցած դեպքերի, ի հայտ եկած ժեստերի, գրավոր ու բանավոր խոսքերի լուսանկարչական և

  • Ցուցահանդես-մրցույթ երիտասարդ նկարիչների համար

    Ցուցահանդես-մրցույթ երիտասարդ նկարիչների համար

    Նոր ծրագրի շրջանակներում հայտարարվում է՝ անհատական ձեռագիր և արվեստի մեջ նոր ասելիք ունեցող, նկարիչների մրցույթ: Նախապատվությունը կտրվի ժամանակակից արվեստի ոճով, յուղաներկ/ակրիլ նյութերով, կտավի վրա կատարված աշխատանքներին: Մասնակցության համար ուղարկել ինքնակենսագրականը և լավագույն գործերի լուսանկարները հետևյալ էլ-փոստի հասցեին art.exhibition@mail.ru Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել +374-94-84-70-10