+374 99 12 80 82 Կիրակի - 22 Դեկտեմբեր 2024

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Քարացած երաժշտություն.Կոմիտասը և հնագիտությունը

    Քարացած երաժշտություն.Կոմիտասը և հնագիտությունը

     2016թ. հունավրի 16-ին «Արվեստագիրը» ներկա գտնվեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցած  «Քարացած երաժշտություն. Կոմիտասը և հնագիտությունը» դասախոսությանը, որը վարում էր հնագետ Արսեն Բոբոխյանը: Դասախոսության թեման իր մեջ կրելով առաջին հայացքից երկու տարբեր ասպեկտներ, որոնք դարեր շարունակ շարժվել են իրար հավասար, առաջացնում էր բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանը թաքնված էր բազմաթիվ՝ մինչ այսօր անհայտ  փաստերի մեջ: Նախ թեման

  • Էդմընդ դե Ուալի «ten thousand things» խորագրով հավաքածուն Գագոսյան ցուցասրահում հունվարի 14-ից մինչեւ փետրվարի 18-ը

    Էդմընդ դե Ուալի «ten thousand things» խորագրով հավաքածուն Գագոսյան ցուցասրահում հունվարի 14-ից մինչեւ փետրվարի 18-ը

    Էդմընդ դե Ուալը ժամանակի առաջադեմ արվեստագետներից է` ով հատկապես հայտնի է իր խեցեգործական աշխատանքներով: Առարկաների հարաբերության, տոների ու ֆորմաների ներդաշնակ երկխոսությունն է, որ   նրա գործերում դառնում է յուրօրինակ, անսովոր, պարզ ու սքանչելի: Երաժշտական նոտաների նման կառուցվում են ու ճարտարապետական ռիթմ են ստանում գործերը:  Եւ այս դեպքում անհնար է չհիշել, որ տաղանդը նախ եւ առաջ չափի

  • Տոներին արվեստն ավելի մոտ է. Ամանորյա ցուցահանդես-վաճառք Դալան ցուցասրահում, դեկտեմբերի 19-30-ը:

    Տոներին արվեստն ավելի մոտ է. Ամանորյա ցուցահանդես-վաճառք Դալան ցուցասրահում, դեկտեմբերի 19-30-ը:

    Դալան ցուցասրահը ներկայացնում է Ամանորյա տոնավաճառ, որտեղ արվեստն ավելի հասանելի կլինի քան երբևէ: 2015թ. դեկտեմբերի 19-ին բացված  ամանորյա տոնավաճառում կարելի է ձեռք բերել փոքրիկ, բայց իրական արվեստի գործեր, դեռ չցուցադրված աշխատանքներ արվեստագետների ստորագրությամբ: Սամվել Սաղաթելյանի, Եվգինե Մարտիրոսյանի, Արևիկ Արևշատյանի, Սոնա Աբգարյանի, Նվարդ Երկանյանի  և այլ արվեստագետների ստեղծագործությունները, ամանորյա զարդարանքները, հուշանվերները, հատուկ ձևավորված պիտակներով գինիներն ու

  • Ավետիք Ալավերդյանը և Հայ արդի արվեստը. Հանդիպում Արա Հայթայանի հետ

    Ավետիք Ալավերդյանը և Հայ արդի արվեստը. Հանդիպում Արա Հայթայանի հետ

    Նոյեմբերի 13-ին Ժամանակակից արվեստի ինստիտուտը ‹‹Կալենց›› թանգարանի հետ միասին ներկայացրեց ‹‹Ավետիք Ալավերդյան. Գույնը իբրև կիրք›› խորագրով ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը Արվեստի քննադատության և կուրատորական ուսումնասիրությունների դպրոցի 2013-2015 ուստարվա 3-րդ՝ կուրատորական մոդուլի ուսանողներ Լիլիթ Անտոնյանի և Թերեզա Դավթյանի կուրսային աշխատանքն էր (ղեկ.`Ն. Կարոյան): Ցուցահանդեսի նպատակն էր` ուշադրություն դարձնել արդի և ժամանակակից արվեստների ներքին խնդիրներին` ինչպես նաև դրանց միջև

  • Ռուբեն Արուտչյան. Երբ մարդը դառնում է արվեստի գործ

    Ռուբեն Արուտչյան. Երբ մարդը դառնում է արվեստի գործ

    2015թ. նոյեմբերի 11-ին Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում բացվեց նկարիչ Ռուբեն Արուտչյանի ցուցահանդեսը: Ցուցահանդեսի կոնցեպտը յուրահատուկ էր և միակը իր տեսակի մեջ, մանավանդ հայկական ժամանակակից իրականության մեջ: Դուրս գալով փողոց, անցնելով տարբեր մարդկանց կողքով, տեսնելով տարատեսակ դեմքեր, ընկղմվելով իրականության գիրկը՝ հանկարծ հայտնվում ես ցուցասրահի կենտրոնում, որտեղ նույնպես մարդաշատ է, սակայն դա արդեն այլ իրականություն է: Այստեղ

  • Սամվել Սաղաթելյան. «Մուտքը սիգարետի խանութից»

    Սամվել Սաղաթելյան. «Մուտքը սիգարետի խանութից»

    2015թ. նոյեմբերի 6-ին «ՀԱՅՓ Փոփ Ափ» (HAYPE Pop UP) պատկերասրահը, հանձինս  Աննա Կ. Գարգարյանի և Շառլոտ Պաուլին Կարասլանյանի, ներկայացրեց Սամվել Սաղաթելյանի անձնական և քաղաքական պրոտեստի ազդանշան  աշխատանքները` “Misty Fumes” – Էլեկտրոնիկ Սիգարետների Խանութում: «Մուտքը սիգարետի խանութից» ցուցահանդեսում ներկայացված  աշխատանքները բազմալեզու անձնական և քաղաքական պրոտեստի ազդանշաններ են,  աշխատանքներ, որոնք սթրիթ արթին  բնորոշ տեսակ կարելի է համարել:

  • Ավանդույթից արդիականություն

    Ավանդույթից արդիականություն

    Հայ-ճապոնական ժամանակակից արվեստի ցուցահանդեսը նվիրված Հայաստանում Ճապոնիայի դեսպանության բացմանը տեղի ունեցավ միանգամից երկու սրահներում` Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահում և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում: Արվեստագիրը ներկա էր հոկտեմբերի 22-ին Երևան քաղաքի պատմության թանգարանում տեղի ունեցած Ավանդույթից արդիականություն խորագիրը կրող ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը: Ցուցադրության նպատակն էր ամրապնդել միջմշակութային կապերը Հայաստանի և Ճապոնիայի միջև, վեր

  • Ամառային ընթերցանություն. կարդալ, փոխանակել, հաղթել…

    Ամառային ընթերցանություն. կարդալ, փոխանակել, հաղթել…

    Արվեստագիր հանդեսը հետևում է ոչ միայն արվեստի, այլ նաև գրականության ասպարեզում տեղի ունեցող իրադարձություններին: Մենք խորապես հետաքրքրված ենք հատկապես երեխաների և երիտասարդների շրջանում ընթերցանության հանդեպ հետաքրքրության բարձրացման մեջ, ահա թե ինչու 2015թ. սեպտեմբերի 19-ին ներկա գտնվեցինք Զանգակ գրատան կողմից կազմակերպված ‹‹Ամառային ընթերցանություն››  ամենամյա միջոցառման եզրափակիչ հանդիպմանը: Մենք սիրով հետևեցինք գրքի այդ տոնին, լուսանկարեցինք ուրախ, ընթերցասեր

  • Հովհաննես Զարդարյան «Գաղթ»

    Հովհաննես Զարդարյան «Գաղթ»

    2015 թ սեպտեմբերի 24-ին ժամը 15:00 Հայաստանի ազգային պատկերասրահում «Հայոց Մեծ Ցեղասպանության 100-ամյա տարելից»-ի շրջանակներում տեղի ունեցավ հայ նշանավոր գեղանկարիչ` Հովհաննես Զարդարյանի (1918-1992) «Գաղթ» խորագիրը կրող ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությունը: Ներկայացված էին ավելի քան վաթսուն գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ (ընտանիքի հավաքածու): Զարդարյանն ապրել և ստեղծագործել է մինչև 1992 թ.` ստեղծագործական կյանքին զուգահեռ կրթելով նկարիչների սերունդներ: